Գեղարքունիք-Վարդենիս
Ք. Վարդենիսի Հոգեսոցիալական Կարգավորման Կենտրոն հասցե՝ Մ.Սեսմակայան, փողոց 55/1, շենք 13
Հեռ. 098005893, Երևան 010544077
Էլ. Հասցե mail@cpsr.info
Անժելա Սուրենի Բուդոյան
1972թ. 05. 23-ին ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։
1979-1989թթ. սովորել և ավարտել եմ Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
1989-1993թթ. ընդունվել և ավարտել եմ Երևանի Ակ.Բակունիցի անվան մանկավարժական տեխնիկումը։
2004-2009թթ. ընդունվել և ավարտել եմ ԵՊՄՀ-ի ն/դ մանկավարժության և հոգեբանության բաժինը։
2004թ. “Բժիշկներ առանց սահմանների Բելգիա” կազմակերպության կողմից վերապատրաստվել եմ, որպես ցերեկային կենտրոնի խմբավար, հոգեկան առողջության ոլորտում։
2015թ. giz-ի կողմից կազմակերպված
“Տուն — ինտեռնատների կառավարում” ծերաբուժություն և ծերացման հմնահարցերի թեմայով դասընթացներին։
2018թ. Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրերի շրջանակում Ռեքավերի քոլեջում “նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումները հոգեթերապիայի տեսանկյունից” տեսական յոթորյա դասընթացի։
Այնուհետև “Դեպրեսիվ խանգարումների հաղթահարման միջոցները” տեսական վեցօրյա դասընթացի։
2018թ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության.
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների Ազգային ինստիտուտում” Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները” կրթական ծրագրով նախատեսված վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացին։
2004-2006 թթ. Գեղարքունիքի մարզում բազմամասնագիտական թիմային մոտեցման հիման վրա գործող “Արտահիվանդանոցային աջակցություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց” ծրագրի շրջանակներում 2004-2006թթ. արդյունավետ աշխատանքի համար ստացել եմ շնորհակալագիր “Բժիշկներ առանց սահմանների” Բելգիական կազմակերպության կողմից։
2020թ. Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից ստացել եմ շնորհակալագիր պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում վիրավոր զինծառայողներին կամավորական հիմունքներով հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։
1993-2012թթ. աշխատել եմ Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան N1 դպրոցում դասվար, այնուհետ հոգեբան։
2006թ.-ին տեղափոխվել եմ Վարդենիսի նյարդահոգեբանական “Տուն-ինտեռնատ” ՊՈԱԿ։
2009թ. -ից մինչ օրս աշխատում եմ Վարդենիսի նյարդահոգեբանական “Տուն — ինտեռնատ” ՊՈԱԿ-ում որպես հոգեբան։
Ամուսնացած եմ ունեմ մեկ որդի։