ԱՐՏԹԵՐԱՊԻԱ բոլորի համար (տեսագործնական դասընթաց)
3 հանդիպում, 2 ժամ տևողությամբ, տրվում է ՀԱՎԱՍՏԱԳԻՐ:
Առաջին հանդիպում. հունվարի 26-ին, ժամը` 15:00
(ժամերը ենթակա են փոփոխության` խմբի ցանկության դեպքում):
Հոգեբանները վաղուց են բացահայտել արվեստի բուժիչ հատկությունը: Նրանք անգամ ստեղծել են թերապիա արվեստի միջոցով կամ արտթերապիա:
Եթե ցանկանում եք ինքնաբացահայտել և վերհանել տվյալ պահին Ձեզ անհրաժեշտ ռեսուրսը, ուրեմն այս դասընթացը Ձեր համար է: Նկարելով, գաղտնագրված հաղորդագրություն ենք ստանում մեր ենթագիտակցականից, իսկ հոգեբանը (արտ-թերապևտը) տեղում վերծանում է այդ նկարները: Դասընթացը ունի և՛ տեսական, և՛ գործնական մաս: Դասընթացավար` հոգեբան Գայանե Ղալումյան:
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն, հասցե` Խանջյան 35:
Տեղերը սահմանափակ են (6-8 մասնակից խմբում),
Շտապեք ամրագրել Ձեր մասնակցությունը` 055 771 217: