ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍՈՒՄ
Մայիսի 5-ին, Սանտե Արմենիա կազմակերպության աջակցությամբ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Գորիսի մասնաճյուղում (հասցե. Օրբելյան 5 պոլիկլինիկայի շենք) կիրականացվի անվճար հոգեբուժական խորհրդատվություն պատերազմի արդյունքում տուժած Գորիսի տարածաշրջանի ստորև ներկայացվող խմբերում ընդգրկված բնակիչներին
1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.
2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.
3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն
ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.
4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները.
5) ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները.
Խորհրդատվությունն իրականացնելու է ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Կարլենի Թաթարյանը:
Ընդունելության ժամերը 13.30-16.30:
Նախօրոք պետք է գրանցվել՝ զանգահարելով 096-376507