ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
«ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ՀԱԳՈՒՍՏԻ ՈՃԻ ՄԻՋՈՑՈՎ»
Տեսա-գործնական դասընթացը
(2017 հունիսի 6, 7, 9 ժամը 18.00-20.00)
“Համապատասխանեցրու քո արտաքին և ներքին տեսքը և դու կճանաչես ճշմարտությունը” ասում է չինական ասացվացքը
Ամենավառ անհատականությունները, որոնք ունեն մեծ ձեռքբերումներ կյանքի տարբեր ոլորտներում, ինչպես և յուրաքանչյուրս կարող ենք ավելի ընդգծել մեր անհատականությունը, ձեռք բերելով յուրահատուկ իմիջ հագուստի ընտրության միջոցով:
Այս տեսագործնական դասընթացը կօգնի ձեռք բերել անհատական հագուստի ոճի ստեղծման հմտություններ, կախված մարմնի կառուցվացքի, գործունեության տեսակի և բնավորության գծերից:
Դասընթացը կվարի մոդայի էքսպերտ, դիզայներ Լեհաստանից Սվիրիդենկո Ստելլան
Դասընթացի տևողությունը 3 օր, յուրաքանչյուր հանդիպումը 2 ժամ տևողությամբ
Քննարկվող թեմաներն են՝
1. Հագուստի ընտրության հոգեբանություն
2. Հագուստի ընտրությունը ըստ մարմնի տիպի
3. Հագուստի ընտրության մեջ արվող հիմնական սխալները
4. Բազային զգեստապահարան
5. Բազային աքսեսուարներ
6. Հագուստի էթիկետ
7. Գործնական աշխատանք հագուստի պարագաներից ամբողջական կերպարի ստեղծմանը ուղղված
Դասընթացի գրանցվելու համար զանգահարել 010544077 կամ դիմել Խանջյան35բն 17 հասցեյով