Ք.Վ. Նիկողոսյան
Նեոնատոլոգիայի ամբիոն, ԵՊԲՀ, Երևան, Հայաստան
Գրականության տվյալների համաձայն վարքագծային խանգարումներն անհասության
հաճախակի երկարաժամկետ բարդություններից են: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել
անհաս ծնված երեխաների վարքագծային և սոցիալ-էմոցիոնալ խնդիրները վաղ հասակում:
Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ, ի տարբերություն հրապարակված տվյալների,
անհաս և հասուն ծնված երեխաների խմբերի միջև վիճակագրորեն հավաստի տարբերություններ
չեն հայտնաբերվել: Այնուամենայնիվ, անհասների մոտ զարգացման գրեթե բոլոր ոլորտներում
խանգարումների հաճախականությունն ավելի բարձր էրհասուն հասակակիցների համեմատ:
Հետազոտված երկու խմբերում վարքագծային և սոցիալ-էմոցիոնալ զարգացման խանգարումները
հաճախակի էին (27-31%՝ սոցիալ հարմարվողականից մինչև 25%՝ պրակտիկ հարմարվողական և
23%՝ սոցիալ-էմոցիոնալ ոլորտներում):
Շարունակությունը այստեղ՝ Journal-2017-40-51