Սահմանամերձ շրջանների բնակչության սթրեսակայությունը առաջնահերթություն է
Հոգեկան առողջության պահպանում և սթրեսի կառավարում դասընթացը Գորիսում կայացավ 11.03.2023 թ.։
People in need կազմակերպության կողմից կազմակերպված այս դասընթացը նախատեսված էր Գորիս համայնքապետարանի աշխատողների, հոգեբանների, գործարարների, ՀԿ-երի և պետական տարբեր կառույցների օգնող մասնագետների համար։ Դասընթացը վարեցին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը և Ռեքավերի Քոլեջ — Recovery College -ի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը։