BEGIN:VCALENDAR VERSION:2.0 METHOD:PUBLISH CALSCALE:GREGORIAN PRODID:-//WordPress - MECv5.22.3//EN X-ORIGINAL-URL:https://cpsr.info/ BEGIN:VEVENT UID:MEC-88ef51f0bf911e452e8dbb1d807a81ab@cpsr.info DTSTART:20210222T000000Z DTEND:20210304T143000Z DTSTAMP:20210220T133900Z CREATED:20210220 LAST-MODIFIED:20230511 SUMMARY:Փսիխոսոմատիկայի (հոգեմարմնական բժշկության) հիմունքները դասընթաց DESCRIPTION:\nՀայկական հոգեբուժական ասոցիացիան, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնի և Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է «Փսիխոսոմատիկայի (հոգեմարմնական) բժշկության հիմունքները» թեմայով յոթնօրյա դասընթաց Երևան քաղաքի ԱԱՊ օղակում աշխատող ընտանեկան բժիշկների, նյարդաբանների, էնդոկրինոլոգների և գաստրոէնտերոլոգների համար։\nԴասընթացը կիրականացվի Դաբլ Թրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Պիկասո դահլիճում փետրվարի 22, 23, 24 մարտի 1, 2, 3, 4 ժամը 16.30-18.30։\nԴասընթացն անվճար է և կրեդիտավորված է ՀՀ ԱՆ կողմից (14 ՇՄԶ կրեդիտ)\nՓՍԻԽՈՍՈՄԱՏԻԿԱՅԻ (ՀՈԳԵՄԱՐՄՆԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ) ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ\nհոգեբույժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, նյարդաբանների, թմրաբանների, թերապևտների, էնդոկրինոլոգների, գաստրոէնտերոլոգների և ընտանեկան բժիշկների համար նախատեսված տեսական դասընթացի\nԾՐԱԳԻՐ\nԾրագրի նպատակն է ծանոթացնել բժիշկներին փսիխոսոմատիկայի հիմնական հասկացություններին, ժամանակակից դասակարգմանը, պատճառագիտությանը, անձի հոգեբանական առանձնահատկություններին հոգեսոմատիկ խանգարումների դեպքում, հոգեախտորոշման և հաղթահարման ուղիներին:\nԴասընթացի ժամանակային և թեմատիկ բաշխում\n1) 1-ին հանդիպում 22.02.2020 Ժամը 16:30-18:30\nՄարմնի և հոգեկանի փոխհարաբերությունը՝ սոմատոփսիխիկ և փսիխոսոմատիկ խանգարումները: Վարող՝Ս. Սուքիասյան\n2) 2-րդ հանդիպում 23.02.2020 Ժամը 16:30-18:30\nՓսիխոսոմատիկ խանգարումների դասակարգումները: Վարող՝Ս.Սուքիասյան\n3) 3-րդ հանդիպում 24.10.2020 Ժամը 16:30-18:30\nՓսիխոսոմատիկ խանգարումների կոնցեպցիաները: Վարող՝Ս.Սուքիասյան\n4) 4-րդ հանդիպում 01.03.2020 Ժամը 16:30-18:30;\nԱնձնային առանձնահատկությունները և ներանձնային կոնֆլիկտները հոգեմարմնական խանգարումների դեպքում: Վարող՝Ն.Խաչատրյան\n5) 5-րդ հանդիպում 02.03.2020 16:30-18:30\nԱռաջնային օղակում կիրառելի հոգեմարմնական խանգարումների հոգեբանական ախտորոշման սկզբունքներն և մեթոդները: Վարող՝Լ.Բաղդասարյան\n6) 6-րդ հանդիպում 03.03.2020 Ժամը 16:30 -18:30\nՀոգեմարմնական խանգարումների հոգեթերապիայի հիմնական ուղղություններն ու տեխնիկաները: Վարող՝ Լ.Բաղդասարյան\n7) 7-րդ հանդիպում 04.03.2020 Ժամը 16:30-18:30\nՍթրեսը որպես հոգեմարմնական խանգարումների հիմնական պատճառ: Սթրեսի կառավարում: Վարող՝ Ա.Սողոյան\nՆախապես գրանցվելը պարտադիր է զանգահարելով 099544477\n X-ALT-DESC;FMTTYPE=text/html: