Notice: Функция WP_Block_Type_Registry::register вызвана неправильно. Имена типов блоков должны использовать префикс пространства имен. Например: my-plugin/my-custom-block-type Дополнительную информацию можно найти на странице «Отладка в WordPress». (Это сообщение было добавлено в версии 5.0.0.) in /home/d/deltabeta/cpsr.info/public_html/wp-includes/functions.php on line 5313 Notice: Функция WP_Block_Type_Registry::register вызвана неправильно. Имена типов блоков должны использовать префикс пространства имен. Например: my-plugin/my-custom-block-type Дополнительную информацию можно найти на странице «Отладка в WordPress». (Это сообщение было добавлено в версии 5.0.0.) in /home/d/deltabeta/cpsr.info/public_html/wp-includes/functions.php on line 5313 Armenia TV Հեռուստաալիքը լուսաբանեց Հոկտեմբերի 4-ին կայացած հոգեկան առողջության միամսյակին նվիրված «Հոգեկան առողջության ոլորտի նորագույն մոտեցումները Հայաստանում» հանդիպումը - CPSR

Armenia TV Հեռուստաալիքը լուսաբանեց Հոկտեմբերի 4-ին կայացած հոգեկան առողջության միամսյակին նվիրված «Հոգեկան առողջության ոլորտի նորագույն մոտեցումները Հայաստանում» հանդիպումը

Հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումների ծրագրով նախատեսվում է հիմնել խնամքի կենտրոններ:
Առաջին անգամ վրձինը ձեռքը վերցրեց ու ամպեր նկարեց: Սպիտակի խնամքի տան բնակիչ Վահագնն իր առաջին նկարը «Սեր» անվանեց: Մասնագիտական կրթությունը կիսատ թողած հոգեբանը որոշել է շարունակել ուսումը, նկարում է, նաև` աշխատում: Հայաստանում հաշվառված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 50 հազար մարդ: Նրանց խնամքն ու անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետպատվերով: Բավարար առողջական վիճակում գտնվող, բայց դեռևս մասնագիտական խնամքի կարիք ունեցողները փակ հոգեբուժական հաստատություններից տեղափոխվում են հասարակական շփումների համար բաց խնամքի կենտրոն:

Հոգեկան առողջության միամսյակի ընթացքում հոգեբաններն ու հոգեթերապևտները քննարկում են խնդիրները: Կադրերի պակասն ու հոգեբուժական հաստատություններում կենցաղային անբավարար պայմանները` բարեփոխումների օրակարգում են:

Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ բարեփոխումները կլինեն շարունակական: Առաջիկայում Սպիտակի խնամքի տան մոդելով կենտրոններ ու կացարաններ կկառուցվեն նաև Հայաստանի մյուս մարզերում:

Leave a Comment

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика