Lilit Amirzadyan

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Վարդենիսի մասնաճյուղի բացում

23.06.2021 ին տեղի ունեցավ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Վարդենիսի մասնաճյուղի բացումը։ Կենտրոնը մատուցելու է բնակչությանը հոգեբանական օգնություն, նախատեսվում է նաև հոգեբույժի, նյարդաբանի, թմրաբանի խորհրդատվություն։ Կատարվելու են մասնագետների վերապատրաստումներ, ինչպես նաև բնակչության հոգեկրթության բարձրացմանը ուղղված միջոցառումներ։ Մասնաճյուղի բացմանը ներկա էին Վարդենիսի պոլիկլինիկաի տնօրեն` բժշկուհի Ա. Խլոյանը, բժիշկներ` Լ. Գասոյանը, Ժ. Շաբոյանը, Տ. Կիրակոսյանը, հոգ. առողջութ. շրջանային կաբինետի …

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Վարդենիսի մասնաճյուղի բացում Read More »

Հետաքրքիր փաստ երջանկության մասին

Երջանկություն բառը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում: Որպես ընդհանուր սահմանում, որը կբացատրի, թե ինչ է երջանկությունը, կարող ենք ասել, որ այն գոհունակ հոգեվիճակ է, մարդկային կյանք, որը լի է ուրախությամբ ու բավարարվածությամբ: Մինչ մարդը զբաղված է լինում առօրեա գործերով, կյանքը շարունակում է ընթանալ իր բնականոն ճանապարհով: Իսկ երբ ետ է նայում, հասկանում է, …

Հետաքրքիր փաստ երջանկության մասին Read More »

Հոգեբանական խորհրդատվության հմտություններ տեսագործնական դասընթաց

Այսօր՝ հունիսի 17-ին Ռեքավերի Քոլեջում ավարտվեց Հոգեբանական խորհրդատվության հմտություններ տեսագործնական դասընթացը։ Շնորհակալ ենք ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ՝ հ․գ․թ․, դոցենտ Նարինե Խաչատրյանին անչափ կարևոր գիտելիքի և հմտությունների փոխանցման համար։ Շնորհավորում ենք մասնակիցներին ստացված գիտելիքների և հավաստագրերի կապակցությամբ և մաղթում բարի ընթացք հոգեբանական խորհրդատվության ասպարեզում!

Հոգեբանական թեժ գիծ

Ուշադրությու՛ն Հոգեբանական թեժ գիծը տրամադրում է անվճար անհետաձգելի հոգեբանական խորհրդատվություն հետևյալ դեպքերում՝ • եթե ունեք ուժեղ տագնապ և անհանգստություն, • եթե ոչինչ չի բարձրացնում ձեր տրամադրությունը, • եթե միջանձնային կոնֆլիկտի պատճառով հուզված եք, • եթե գտնվում եք կյանքի դժվարին իրավիճակում և կորցրել եք հոգեկան հավասարակշռությունը, • եթե ձեզ անհրաժեշտ է ուղղորդում դեպի հոգեբանական կամ այլ …

Հոգեբանական թեժ գիծ Read More »

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵԺ ԳԻԾ

Հարգելի գործընկերներ, ուրախ ենք տեղեկացնել, որ մայիսի 24-ից ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵԺ ԳԾԻ աշխատանքը մեկնարկելու է նոր ծավալով, վերապատրաստում անցած կազմով, որը պատրաստ է անհետաձգելի հոգեբանական օգնություն ցուցաբերել և անհրաժեշտության դեպքում ուղղորդել դեպի համապատասխան հոգեկան առողջության, շահերի պաշտպանության և սոցիալական հարցերի լուծման կազմակերպություններ։ Դուք կարող եք զանգահարել մեզ ամեն օր 8:00-00:00 և ուղղել Ձեզ հուզող հոգեբանական հարցերը!!!! …

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵԺ ԳԻԾ Read More »

ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Այսուհետ Էջմիածնի տարածաշրջանում հոգեբանական օգնություն ստանալու համար կարող եք դիմել Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Էջմիածնի մասնաճյուղ (հասցե՝ Վազգեն Առաջին 68, հեռ. 099-544477): Մասնաճյուղի ղեկավարն է հոգեբան Կարինե Սարգսյանը: ՑԱՆԿԱՑԱԾ ԽՆԴԻՐ ՄԻՇՏ ՈՒՆԻ ԼՈՒԾՈՒՄ…

«Կոգնիտիվ հոգեթերապիայի և արտթերապիայի տեխնիկաների կիրառումը տագնապների և վախերի հաղթահարման գործընթացում»

Ռեքավերի Քոլեջում մայիսի 15-ին և 16-ին առցանց ձևաչափով կայացավ «Կոգնիտիվ հոգեթերապիայի և արտթերապիայի տեխնիկաների կիրառումը տագնապների և վախերի հաղթահարման գործընթացում» դասընթացը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր շատ սիրելի դասախոսներ, Լիլիթ Կարապետյանին և Ալվինա Հայրապետյանին անչափ կարևոր և հետաքրքիր նյութի մատուցման համար!!!!

«Խոսենք աուտիզմի մասին» մաս 1-ին

Ռեքավերի Քոլեջում մայիսի 8-ին և 9-ին կայացավ «Խոսենք աուտիզմի մասին» մաս 1-ին . տեսագործնական դասընթացը… Շնորհակալություն ենք հայտնում բովանդակալից դասընթացի համար մեր դասախոսներին` Արմենուհի Ավագյանին, Լիլիթ Կարապետյանին, Ալվինա Հայրապետյանին և Լենա Հարությունյանին : Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին ԳԻՏԵԼԻՔ և ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ստանալու կապակցությամբ!!!!!

Հետաքրքիր փաստ բառերի ուժի մասին

  Երբեմն բառերի ուժը կարող է մարդու կյանքի վրա լուրջ ազդեցություն ունենալ: Կան մարդիկ, ովքեր խոսքի ճիշտ կիրառման միջոցով կարողանում են հաջողությունների հասնել: Այն մասին, թե ինչ փոփոխություններ կարող է բերել բառերի ուժը, պատմում է այս փոքր, բայց շատ ազդեցիկ պատմությունը: Մի կույր մարդ նստել էր շենքի աստիճանին: Նրա ոտքերի մոտ դրված էր համարյա դատարկ …

Հետաքրքիր փաստ բառերի ուժի մասին Read More »

Яндекс.Метрика