Անձի հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության մագիստրատուրա!
Ժամանակն է դիմել Անձի հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության մագիստրատուրա!
Ժամանակն է դիմել Անձի հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության մագիստրատուրա!
Այսօր (17.05.2023) Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի մայրացող կանանց համար նախատեսված «Անհոգ մայրություն» ծրագիրը Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում էր։ Ծրագրի ղեկավար, հոգեբան Աննա Բադալյանը ներկայացրեց շուրջծննդյան հոգեբանության առանձնահատկությունները, ներկայացրեց օգտակար խորհուրդներ, թե ինչպես դարձնել հղիությունը և մայրությունը իրական երջանկության աղբյուր։
Այսօր Տյուտորի/անձնական օգնականի դպրոցում դասավանդող դասախոս էրգոթերապիայի մագիստրոս, ՀԱՍԿ սոցիալ կրթական աջակցության կենտրոնի հիմնադիր էրգոթերապիստ Մերի Ավետիսյանը ներկայացրեց թե ինչպես օգնել բարդ և բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր սոցիալական միջավայրերում։ Մասնակիցները ստացան ոչ միայն տեսական, այլ նաև գործնական գիտելիքներ:
«ԱՆՀՈԳ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «Մայրացող կնոջ հոգեհիգիենա» ՇՈՒՐՋԾՆՆԴՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ դասընթաց Գորիսում «Անհոգ մայրություն» ծրագրի շրջանակներում «Շուրջծննդյան հոգեբանություն» գրքի հեղինակ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Աննա Բադալյանը ս.թ.մայիսի 5-ին ժ. 13.30-15.00 Գորիսի ԲԿ-ում կվարի «Մայրացող կնոջ հոգեհիգիենա» շուրջծննդյան հոգեբանության դասընթացը՝ նվիրված մայրանալու ողջ ընթացքին. հղիությունից մինչև հետծննդյան շրջան: Սիրով սպասում ենք ապագա մայրիկներին:
Թեմա 1. Հոգեկան առողջությ ուն, հոգեկան առողջության խանգարում, հոգեկան հիվանդություն Հոկտեմբերի 17 (երկուշաբթի) Հոգեկան առողջության չափանիշները, հոգեբանական և հոգեբուժական խնդիրների տարբերակումը: Հոկտեմբերի 19 (չորեքշաբթի) Անձը հոգեկան առողջության տեսանկյունից: Հոկտեմբերի 21 (ուրբաթ) Հոգեկան առողջության պահպանման հիմնական սկզբուքները`հանդիպում հավասար խորհրդատուի հետ: Հոկտեմբերի 28 (երկուշաբթի) Հոգեկան առողջության խնդիրների քննարկումը խմբի մասնակիցների հետ, արդյունքների ամփոփում: Թեմա 2. Անձի հոգեբանական …
ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋում դասավանդվող հիմանկան թեմաները Դասերի տևողությունը 2ժամ Դասերը ընթանում են երկու իրար հաջորդող հոսքերով: Ընդհանուր 10 թեմա: Յուրաքանչյուր թեման 4 դասաժամ (0,5 կրեդիտ է): Ամբողջ ցիկլը, ներառյալ գործնական ինքնուրույն աշխատանքները 150 դասաժամ է: Յուրաքանչյուր թեմայի շուրջ առաջին հանդիպման ընթացքում տրվում են տեսական գիտելիքներ: Երկրորդ հանդիպման ընթացքում ունկնդիրները ծանոթանում են հոգեախտորոշման մեթոդներին և հնարավորություն են …