2015

Կայացավ «Սոցիալական դեպրիվացիա» տեսագործնական դասընթացը (3 ժամ)

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում կայացավ «Սոցիալական դեպրիվացիա» թեմայով դասընթացը: Դասընթացավար հ.գ.թ. Դիանա Սարգսյանը ծանոթացրեց “դեպրիվացիա” հասկացության, դեպրիվացիայի տեսակների, ինչպես նաև ախտորոշման որոշ մեթոդների հետ: Ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ, որոնք ընդգծեցին թեմայի արդիականությունը: Մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին դեպրիվացիայի ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննարկումների ժամանակ: Դասընթացն առավել հետաքրքիր և արդյունավետ էին դարձնում դասընթացավարի մասնագիտական օրինակներով մեջբերումները:

ՍԵՄԻՆԱՐ «ՇԻԶՈՖՐԵՆԻԱ. ԲԺՇԿԱՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ»

Հունիսի 10–ին կայացավ “Շիզոֆրենիա. բժշկահոգեսոցիալական մոտեցում” սեմինարը, որի ընթացքում հոգեբան, բժիշկ-հոգեբույժ Աշխեն Պողոսյանը անդրադարձավ շիզոֆրենիայի բժշկական և հոգեբանական ասպեկտներին, բուժման գործընթացին, նաև ռեցիդիվների կանխարգելմանը: Տեղեկատվությունը համալրվեց սոցիալական աշխատող Լիանա Հովհաննիսյանի «Հոգեսոցիալական վերականգնման գործընթացը շիզոֆրենիայի դեպքում» զեկույցով, որի ընթացքում պրակտիկ օրինակներով ներկայացվեց սոցիալական աշխատողի գործառույթները, ընդգծվեց մասնավորապես ընտանիքի, սոցիալական գործոնի դերը վերականգնման գործընթացում: Սեմինարը եզրափակեց հ.գ.թ. Դիանա Սարգսյանը’ …

ՍԵՄԻՆԱՐ «ՇԻԶՈՖՐԵՆԻԱ. ԲԺՇԿԱՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ» Read More »

“ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՅԱՆՔՈՒՄ”

5 Հունիս, 2015 կայացավ “Հոգեսոցիալական բաղադրիչը ժամանակակից կյանքում” սեմինարը, որի ընթացքում Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանը ներկայացրեց “Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի կառուցվածքն ու հիմնական գործառույթները”, հոգեբան Գոհար Գասպարյանը հանդես եկավ “Դեռահասների մոտ սուիցիդալ վարքի դրսևորումները” զեկույցով, ընդգծելով սուիցիդալ վարքի առաջացման պատճառները և կանխարգելման միջոցները: Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ուսումնառության ոճերի հետ, և երիտասարդական ծրագրերի համակարգող …

“ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՅԱՆՔՈՒՄ” Read More »

Սեմինար`ՇԻԶՈՖՐԵՆԻԱ. ԲԺՇԿԱՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

1. Շիզոֆրենիայի բուժման բժշկահոգեբանական ասպեկտները և ռեցիդիվների կանխարգելումը զեկուցող’ հոգեբան, բժիշկ-հոգեբույժ Աշխեն Պողոսյան 2. Հոգեսոցիալական վերականգնման գործընթացը շիզոֆրենիայի դեպքում զեկուցող’ սոցիալական աշխատող Լիանա Հովհաննիսյան 3. Անձի հոգեբանական անվտանգություն զեկուցող’ հ.գ.թ. Դիանա Սարգսյան Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հեռ. 010 544-077

“ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՅԱՆՔՈՒՄ”

Մայիսի 25–ին անցկացվեց “Հոգեբանության դերը ժամանակակից կյանքում” խորագրով սեմինարը, որին ներկա էին ապագա բժիշկներ և հոգեբաններ: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին հետևյալ զեկույցները` 1. Սոնա Հարությունյան “Հոգեբանության դերը լուսանկարչության մեջ” 2. Գոհար Գասպարյան “Սուիցիդալ վարքի առաջացման պատճառները դեռահասների մոտ” 3. Քրիստինե Գալստյան “Փորձաքննությունների դասակարգումը և հիմնական տեսակները” 4. Լիանա Հովհաննիսյան “Սոցիալական աշխատողի դերը հոգեկան առողջության ոլորտում” Յուրաքանչյուր զեկույց ամփոփվեց հարցերով և քննարկումով: Եվ զեկուցողները, և մասնակիցները նշեցին նմանատիպ …

“ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՅԱՆՔՈՒՄ” Read More »

ԳԻՏԱԺՈՂՈՎ «Հոգեբանության արդի հարցեր» նվիրված ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ տարելիցին

Կայացավ գիտաժողով “Հոգեբանության արդի հարցեր” խորագրով, որի ժամանակ իրենց զեկույցներով հանդես եկան հոգեբաններ` Գայանե Սիմոնյանը /թեմա`Թիմի համախմբման հոգեբանական հմտություններ/, Գոհար Գասպարյանը /թեմա` Մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանությունը, հոգեբանի տեղն ու դերը ՄՌԿ բաժնում/, Դիանա Սարգսյանը /թեմա`Անձի հոգեբանական անվտանգություն/, Սոնա Հարությունյանը /Ցավի հոգեբանություն/: Գիտաժողովին ակտիվ մասնակցություն ունեցան ԵՊԲՀ-ի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 218 և 230 խմբի ուսանողները:

Ինքնաճանաչումն և անձնային աճը արտթերապիայի միջոցով թրեյնինգ

Մարտի 16-ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում ավարտվեց Ինքնաճանաչումն և անձնային աճը արտթերապիայի միջոցով (կոլլաժների ստեղծման տեխնիկա) տեսա-գործնական թրեյնինգը: Ընթացքում մասնակիցները ծանոթացան կոլլաժաթերապիայի կազմակերպման և կիրառման առանձնահատկություններին, հնարավորություն ունեցան կոլլաժներ ստեղծել և պատկերացում կազմել, թե ինչպես կարելի է գործնականում նպաստել անձնային աճին արվեստի միջոցով: Թրեյնինգի ավարտից հետո մասնակիցները ստացան հավաստագրեր:

Գիտաժողով ԵՊԲՀ ուսանողների հետ

Մարտի 4-ին (ժամը 15:00-17:30) անցկացվեց գիտաժողով «Ապագա բժիշկները կլինիկական հոգեբանության հիմնահարցերի շուրջ» խորագրով: ԵՊԲՀ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 218 խմբի ուսանողները հանդես եկան զեկույցներով: Ներկայացվեցին հետևյալ թեմաները` 1. Սթրես և մարմնական հիվանդություններ 2. Հուզական այրման համախտանիշ 3. Քաղցկեղի հոգեբանական ասպեկտը 4. Ընտանիքի հոգեբանություն, ընտանեկան բռնություն 5. Երևակայության դերը կյանքում և ստեղծագործությունների մեջ 6. Սիրո հոգեբանություն ՀՊՄՀ, Մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Մանե Շուշանյանը ապագա …

Գիտաժողով ԵՊԲՀ ուսանողների հետ Read More »

Լրագրողի մասնագիտական կոմպետենցիայի հոգեբանական եզրույթը

Մարտի 3-ին տեղի ունեցավ “Լրագրողի մասնագիտական կոմպետենցիայի հոգեբանական եզրույթը” թեմայով սեմինարը: Սեմինարավար հ.գ.թ. Սոնա Հարությունյանը ներկայացրեց լրագրողի մասնագիտական կոմպետենցիայի հոգեբանական բաղադրիչները, հաղորդակցման հոգեբանական առանձնահատկությունների դերը լրագրողի աշխատանքում, հարցազրույցի հոգեբանական սկզբունքները: Հոգեբանական թեստերի միջոցով որոշվեցին մասնակիցների էմպաթիայի արտահայտվածության աստիճանը, շփվողականությունը: Սեմինարն ավարտվեց թեստերի արդյունքների ինտերակտիվ քննարկումով:

Առողջության հոգեբանական ռեսուրսները

Փետրվարի 27-ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում  ավարտվեց հերթական անգամ կազմակերպվող “Առողջության հոգեբանական ռեսուրսները” մեկամսյա ուսումնա-գործնական թրեյնինգը: Այն ուղղված էր անձի ներքին և արտաքին հոգեբանական ռեսուրսների վերհանմանը, որոնք նպաստում են սթրեսակայունությանը և հոգեկան ներդաշնակությանը: Թրեյնինգից առաջ և հետո լրացված հարցարանը թույլ տվեց մասնակիցներին ակնառու կերպով պատկերացնել, թե ինչ փոփոխության են ենթարկվել իրենց ինքնագնահատականն ու մոտեցումը կենսական խնդիրների լուծմանը հոգեբանական ռեսուրսների …

Առողջության հոգեբանական ռեսուրսները Read More »

Яндекс.Метрика