
Անգլերեն դասընթաց-խմբակ
Փետրվարի 10-ին տեղի ունեցավ անգլերեն նոր դասընթաց-խմբակի առաջին բաց հանդիպումը: Գործունեությունը կսկսվի փետրվարի 24-ից, ժամը 18:00, տևողությունը մեկուկեսից երկու ժամ (այսուհետ հանդիպելու ենք յուրաքանչյուր չորեքշաբթի): Դասընթաց-խմբակի հանդիպումներինկարող են մասնակցել բոլոր նրանք ովքեր ուզում են զարգացնել, հարստացնել և նորացնել իրենց հոգեբանական գիտելիքները անգլերենով: Ցանկալի է՝ մասնակիցները ունենան անգլերենի որոշակի ճանաչություն (կարողանան գրել, կարդալ, տալ պարզագույն հարցեր):
Անգլերենով հոգեբանական դասընթաց-խմբակի հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին։
Կքննարկենք հետևյալ թեման՝ ինքնաներկայացման հմտությունները:
Հոգեբանական խմբակ-դասընթացը կկազմակերպի ԵՊՀ-ի մագիստրատուրայի Անձի և հոգեբանական խորհրդատվության բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Դալար Իսսան: