ԱՆՁԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ․ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

 

Տեսական դասընթաց ✨
🧠 ԱՆՁԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ․ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

📅 Մարտի 10, 11, 12, 13
🕠 Ժամը 17:30-19:30
📍 Դասընթացը ՇՄԶ կրեդիտավորվում է

🔹 Թիրախային լսարան՝ հոգեբույժներ, հոգեթերապևտներ, նյարդաբաններ, թմրաբաններ, կլինիկական հոգեբաններ

🔍 Դասընթացի մասին
Անձն իր մեջ ներառում է անհատական առանձնահատկություններ, որոնք ձևավորվում են սոցիալական հարաբերությունների, փորձի, գիտելիքների և հոգեկան գործոնների ազդեցությամբ։ Սակայն երբեմն հանդիպում են անձի խանգարումների ծայրահեղ դրսևորումներ, որոնք կարող են խոչընդոտել ինչպես անհատի, այնպես էլ շրջապատի բնականոն հարաբերությունները։

Այս հատուկ դասընթացում կքննարկենք անձի խանգարումների ախտորոշման, հոգեթերապիայի և վերականգնման տեսանկյունները՝ ժամանակակից գիտական մոտեցումների և պրակտիկ փորձի հիման վրա։

📌 Դասընթացի օրերն ու թեմաները

🔹 Մարտի 10 | Վարող՝ Կարինե Թաթարյան (🕠 17:30-19:30)
📖 Անձի խանգարումների հիմունքները՝
✅ Անձ և անձնային հատկություններ
✅ Անձի խանգարումների բնույթը և առաջացման պատճառագիտությունը (🔬 կենսաբանական, 🧬 գենետիկ, 🏛️ սոցիալական և հոգեբանական գործոններ)
✅ Ախտորոշման ժամանակակից չափանիշներն ու դասակարգումը

🔹 Մարտի 11 | Վարող՝ Կարինե Թաթարյան (🕠 17:30-19:30)
📖 Անձի խանգարումների դինամիկան՝
✅ Կոմպենսացիա, հիպերկոմպենսացիա, դեկոմպենսացիա
✅ Հոգեախտաբանական ռեակցիաներ, փուլեր, վիճակներ
✅ Ախտորոշման, կորեկցիայի, կանխարգելման և ռեաբիլիտացիայի (🧪 կենսաբանական, 🧠 հոգեբանական, 🏥 սոցիալական) հիմնական մոտեցումները

🔹 Մարտի 12 | Վարող՝ Լիլիթ Բաղդասարյան (🕠 17:30-19:30)
📖 Անձի խանգարումների հոգեթերապիայի ռազմավարությունը
✅ Ժամանակակից հոգեթերապևտիկ մոտեցումները
✅ Տարբեր անձի խանգարումների դեպքում հոգեթերապևտիկ գործիքակազմի ընտրությունը

🔹 Մարտի 13
🕠 17:30-18:30 | Վարող՝ Լիլիթ Բաղդասարյան
📖 Հոգեթերապևտիկ տեխնիկաների կիրառումը տարբեր անձի խանգարումների դեպքում

🕠 18:30-19:30 | Վարող՝ Արմեն Սողոյան
📖 Բազմամասնագիտական մոտեցումը անձի խանգարումների բուժման կազմակերպման գործում

📌 Դասընթացավարներ

👩‍⚕️ Կարինե Թաթարյան – Բ.գ.թ., դոցենտ, Մ.Հերացու անվ. ԵՊԲՀ-ի հոգեբուժության ամբիոնի վարիչ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբույժ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի խորհրդի անդամ

👨‍⚕️ Արմեն Սողոյան – Բ.գ.թ., Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ, Գիտական սեկցիաների քարտուղար

👩‍⚕️ Լիլիթ Բաղդասարյան – Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբանական ծառայությունների համակարգող, Ռեքավերի Քոլեջի ղեկավար, Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ.

💰 Դասընթացի արժեքը

📌 40,000 դրամ
🎯 Վաղ գրանցում (մինչև մարտի 3-ը) – 32,000 դրամ
🎓 Ուսանողների համար հատուկ զեղչեր՝
🔹 Մագիստրոսներ – 50% զեղչ
🔹 Բակալավրիատի ուսանողներ – 70% զեղչ
🔹 Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամներ – 30% զեղչ

📌 Տեղերը սահմանափակ են, շտապեք գրանցվել 📩

📲 Գրանցման համար դիմեք՝ 099-544-477 հեռախոսահամարով կամ անցեք հետևյալ հղումով https://forms.gle/MuWaqAqerM4STVk7A

#ԱնձիԽանգարումներ #Հոգեթերապիա #Հոգեբուժություն #Դասընթաց #ԿլինիկականՀոգեբանություն

  • 00

    дни

  • 00

    часы

  • 00

    минуты

  • 00

    секунды

Дата

Мар 10 - 13 2025

Время

17:30 - 19:30

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика