Աուտիզմ ունեցող երեխան դպրոցում. ներառմանն աջակցող մարտավարություններ
Սույն սեմինարը նպատակ ունի դիտարկելու Աուտիզմ ախտորոշումը դպրոցական ներառման տեսանկյունից, հասկանալու սոցիալական,զգայական, հաղորդակցման դժվարությունները, որոնք ի հայտ են գալիս որպես Աուտիզմի հետևանք, պարզել միջամտության եղանակները, դիտարկել վիզուալ աջակցության մեխանիզմները, նկարագրել այն բոլոր աջակցող մեխանիզմները և մարտավարությունները, որոնք արդյունավետ են աուտիզմ ունեցող աշակերտների ներառման գործընթացը կազմակերպելիս։
Ծրագիր.
***
Մայիսի 29.
12:00-13:30
Աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների դպրոցական ներառման կազմակերպումը ։ -Արփինե Աշոտյան՝ հոգեբան, վարքային մասնագետ, ուսումնական մասի ղեկավար «Քայլ առաջ» ․ ՍՑ․ Հկ․
13:30-14:00 ընդմիջում
14:00-15:30
Աուտիզմ ունեցող աշակերտների խոսքի և հաղորդակցման զարգացմանն ուղղված մոտեցումներ : Լիանա Հովհաննիսյան, «Քայլ առաջ» ՍՑ․ Հկ․ վարքային թերապիստ, լոգոպեդ
***
Մայիսի 30.
12:00-13:30
Գործունեության, գործողության և միջավայրային փոփոխությունների նկատմամբ դիմադրությունն ու դրանով պայմանավորված տեղափոխման/անցման (Transition) դժվարություններն աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների մոտ։
— Ադանա Հարությունյան, հոգեբան «ԱրԲեՍ» առողջության կենտրոն
13:30-14:00 ընդմիջում
14:00-15:30
Աուտիզմ ախտորոշում ունեցող երեխայի դպրոց ներառման գործընթացի կազմակերպման դեպքի քննարկում ։- Արփինե Աշոտյան, Լիանա Հովհաննիսյան
Տեղափոխման տեսակներն ու բաղկացուցիչները։ Դպրոցական միջավայրում սահուն տեղափոխման նպատակով կիրառվող աջակցման միջոցներ. Լյուքսեմբուրգի փորձի քննարկում ։— Ադանա Հարությունյան
***
Մասնակիցները կստանան Հավաստագրեր։
Արժեքը`Վաղ գրանցում` մինչև մայիսի 23_ը 10000դրամ
Ուշ գրանցում` մայիսի 23_ից հետո` 12000 դրամ։
Դասընթացը կայանալու է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում գործող Ռեքավերի Քոլեջում՝ Նալբանդյան 47 հասցեով։
Հեռ. 099544477, 010544077