«ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (շրջապատի դերը այդ գործընթացում)»
Մոտեցումը այլընտրանքային է` հիմնված հոլիստիկ, վալդորֆյան մոտեցման հիմքում ընկած մեթոդաբանության վրա։
Նոյեմբերի 18, 19, 20-ին 17։30-19։00
Օր 1-ին Երեխայի զարգացման հիմնական գործոնները։ Երեխայի կյանքի առաջին երկու տարիների կարևորությունը հետագա զարգացման համար։ Անհատականության բացահայտումը 2,5-3 տարեկան հասակում։ Ատամնափոխության երևույթը և դրա կարևորությունը։ Ծնողի և մանկավարժական աշխատողի դերը երեխայի խնամքի և զարգացման հարցում։ Անդրադարձ հատուկ կարիքներով երեխաների խնդիրներին։
Օր 2-րդ Երեխայի կյանքի երկրորդ յոթնամյակը։ Պրոցական տարիք։ ԻՆչպես ընտրել կրթական նյութն այնպես, որ այն սնունդ դառնա երեխայի հոգեկան կյանքի համար։ Արվեստի դերը երեխայի կրթության հարցում։ «Ճգնաժամային» ռուբիկոնային տարիք։ Անդրադարձ հատուկ կարիքներով երեխաների խնդիրներին։
Օր 3-րդ Երրորդ յոթնամյակ։ Հասունացման շրջան։ ԻՆչպես առաջնորդել դեռահասին այնպես, որ նպաստել ամբողջական մարդու հասունացմանը/զարգացմանըդ այլ ոչ միայն սեռական հասունացման հետ կապված երևույթների դրսևորմանը։ Անդրադարձ հատուկ կարիքներով երեխաների խնդիրներին։
Դասընթացը կվարի Զառա Մանուկյանը՝ մանկավարժության մագիստրոս (Օսլոյի մանկավարժական համալսարանային քոլեջ) և հատուկ մանկավարժ (Մոսկվայի Իտա Վեգմանի անվան բուժական մանկավարժության ուսումնական կենտրոն)։
📅 Նոյեմբերի 18, 19, 20-ին
🕒 17։30-19։00
💵 Դասընթացի արժեքը՝
Վաղ գրանցման դեպքում՝ մինչև նոյեմբերի 10-ը՝ 15000 դրամ։
Ուշ գրանցման դեպքում՝ նոյեմբերի 11-ից՝ 18000 դրամ։
Առանձին մեկ թեմա ընտրելու դեպքում՝ 8000 դրամ։
Գործում է 50% զեղչ ուսանողների և օրդինատորների համար:
30% զեղչ «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամների համար
20% զեղչ Ռեքավերի Քոլեջի նվեր քարտ ունեցող մասնակիցների համար
https://forms.gle/cf23eD7cfBAQadcw5.