ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈԳԵԱԽՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ (ԴԱՍԸՆԹԱՑ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ)
🟢 Հոգեկան առողջության խնդիրների կարգավորումը, անկախ նրանից, թե ինչ ձևով է զբաղվում մասնագետը, ենթադրում է աշխատանք շատ նուրբ ոլորտի հետ: Ժամանակակից կյանքի ինտենսիվությունն ու լարվածությունը, ցավոք, չեն նպաստում հոգեկան առողջության պահպանմանը։ Սա նշանակում է, որ շատ կարևոր է ժամանակին ճանաչել խնդրի առկայությունը, որը դուրս է ստանդարտ հոգեբանական թերապիայից: Դասընթացի ընթացքում կներկայացվեն հոգեբուժության հիմնական հասկացությունները նորմայի և պաթոլոգիայի մասին, ինչպես նաև հիմնական հոգեախտաբանական ախտանիշներն ու համախտանիշները։ Ծանոթանալով հոգեկան ֆունկցիաների ախտաբանությանը, կլինիկական պատկերին, կկարողանաք ավելի ամբողջական պատկերացնել մարդու հոգեվիճակը պայմանավորող օրինաչափությունները, ժամանակին հայտնաբերել հիվանդության նշանները և ժամանակին ուղորդել հոգեբույժի, ինչը կօգնի ավելի արդյունավետ աշխատել այցելուի հետ, և վստահելի կապ հաստատել հոգեբույժների հետ համատեղ աշխատանքում։
Դասընթացը կկայանա
📆 Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1, 2-ին, ժամը 17:30-19:00
Սեպտեմբերի 30-ին
* Ներածություն ընդհանուր հոգեախտաբանություն. Ընկալման խանգարումները։ Հիշողության խանգարումները։
Հոկտեմբերի 1-ին
* Մտածողության խանգարումները։ Ինտելեկտի խանգարումները։
Հոկտեմբերի 2-ին
* Հուզա-կամային ոլորտի խանգարումներ։ Գիտակցության որակական խանգարումներ։
Տրվում է մասնակցության հավաստագիր
👤 Դասընթացը կվարի Մ․Հերացու անվան ԵՊԲՀ-ի հոգեբուժության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Կարինե Թաթարյանը
💵 Դասընթացի արժեքը՝
Վաղ գրանցում՝ մինչև սեպտեմբերի 15-ը 12000 դրամ
Ուշ գրանցում՝ սեպտեմբերի 16-ից՝ 18000 դրամ
❕Ուսանողների համար գործում են զեղչեր՝ բակալավրիատի ուսանողների համար՝ 70%, մագիստրատուրայի ուսանողների համար՝ 50%❕
📍Հասցե՝ Նալբանդյան 47
📞հեռ․ 099544477
Գրանցվել կարող եք հետևյալ հղումի միջոցով
https://forms.gle/nbtjMTZ28za5R6mo7