ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈԳԵԱԽՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Դասընթաց հոգեբանների համար
🧠 Հոգեկան առողջության խնդիրների կարգավորումը ենթադրում է նուրբ աշխատանք մարդու հոգեկան աշխարհի հետ։ Ժամանակակից կյանքի լարվածությունը հաճախ բացասական ազդեցություն է թողնում հոգեկան առողջության վրա, ուստի շատ կարևոր է ժամանակին ճանաչել խնդիրները, որոնք կարող են դուրս լինել ստանդարտ հոգեբանական թերապիայի շրջանակներից։
Այս դասընթացի ընթացքում դուք կծանոթանաք հետևյալ թեմաներին՝
🔹 Նորմայի և պաթոլոգիայի հիմնական հասկացություններ
🔹 Հոգեախտաբանական ախտանիշներ և համախտանիշներ
🔹 Հոգեկան ֆունկցիաների ախտաբանություն
📚 Դասընթացը կօգնի՝
Ավելի ամբողջական պատկերացնել հոգեվիճակի օրինաչափությունները
Ժամանակին հայտնաբերել հիվանդության նշանները
Ուղղորդել այցելուին հոգեբույժի՝ վստահելի համագործակցության հիման վրա
📅 Դասընթացի օրերը և թեմաները
Հունվարի 27, 28, 29
🕠 Ժամը 17:30-19:00
Հունվարի 27
1️⃣ Ներածություն ընդհանուր հոգեախտաբանություն
* Ընկալման խանգարումներ
* Հիշողության խանգարումներ
Հունվարի 28
2️⃣ Մտածողության և ինտելեկտի խանգարումներ
Հունվարի 29
3️⃣ Հուզա-կամային ոլորտի և գիտակցության որակական խանգարումներ
📜 Մասնակցության հավաստագիր կտրվի բոլոր մասնակիցներին։
👩⚕️ Դասընթացավարը՝
Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ-ի հոգեբուժության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Կարինե Թաթարյան
💵 Արժեքը՝
20,000 դրամ
Վաղ գրանցման դեպքում (մինչև հունվարի 14-ը ներառյալ)՝ 15,000 դրամ
Բակալավրիատի ուսանողների համար՝ 70% զեղչ
Մագիստրատուրայի ուսանողների համար՝ 50% զեղչ
📞 Գրանցման և մանրամասների համար՝
Զանգահարեք 099-544-477 հեռախոսահամարով կամ անցեք հետևյալ գրանցման հղումով`
https://docs.google.com/forms/d/1fyaGWK-oS9GrG2X1cTfZniehFB8R7oQu6l7NedLqpIk/edit
📖 Սպասում ենք ձեզ՝ խորացնելու ձեր գիտելիքները և հմտությունները հոգեախտաբանության ոլորտում։