«Ինչպես պաշտպանվել մանիպուլյացիայից»

ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՅԻՑ

Զգու՛յշ, մանիպուլյացիա է (ղեկավար-մանիպուլյատոր)

Եթե Ձեր ղեկավարը Ձեր ներկայությամբ պարբերաբար, զայրացած, հուզական պոռթկումներով, երբեմն որոշ թատերայնությամբ և պաճուճազարդ արտահայտություններ կիրառելով, խոսում է որևէ բացակա անձի մասին՝ դեպքերի մեծ մասում գործ ունեք մանիպուլյացիայի հետ և Ձեր ղեկավարը ամենայն հավանականությամբ մանիպուլյատոր է:
Սույնով մանիպուլյատորը փորձում է ցույց տալ, թե ինչքա՜ն կարևոր և հզոր է ինքը, ինչքա՜ն վտանգավոր է իրեն զայրացնելը… Այստեղ թիրախը ոչ թե բացակա անձն է, ում մասին խոսում է Ձեր ղեկավարը, այլ թիրախը Դուք եք, որ հանկարծ մտքներովդ չանցնի այնպիսի բան անել, ինչի համար կարող եք հայտնվել տվյալ ղեկավարի զայրույթի օբյեկտի վիճակում և Ձեր մասին ասվեն բոլոր այդ արտահայտությունները:
Իհարկե, որոշ դեպքերում սա կարող է մանիպուլյացիա չլինել, այլ ընդամենը սեփական թերարժեքության բարդույթը խեղդելու չգիտակցված ձգտում…
Իսկ թե ինչպես պաշտպանվել նման և այլ մանիպուլյացիաներից, կիմանաք Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում մայիսի 2-ից սկսվող «Ինչպես պաշտպանվել մանիպուլյացիայից» դասընթացի ժամանակ:

Դասըթնացավար՝ Արմեն Սողոյան
Դասընթացի արժեքը.
Մինչև ապրիլի 28-ը գրանցվելիս՝ 10.000 դրամ,
Ապրիլի 28-ից հետո՝ 15.000 դրամ

 

Дата

Май 02 2023
Expired!

Время

18:00 - 19:30

Цена

AMD 15,000

Места

CPSR Center
Nalbandyan 47, Yerevan

Организатор

CPSR Center
Телефон
+37410544077
Электронная почта
registration@cpsr.info

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика