ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ԿԱՐԵՆ ՀՈՐՆԻԻ և ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՈԳԵԲԱՆԻ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
Կարեն Հորնին հայտնի է որպես խորքային հոգեբանության՝ հոգեվերլուծության վառ ներկայացուցիչ, որի տեսության թե տեսական, թե գործնական դրույթները մինչ այժմ ակտիվորեն կիրառվում են գործնական հոգեբանների կողմից։ Դասընթացը կհետաքրքրի երեխաների և դեռահասների հետ աշխատող հոգեբաններին, մանկավարժներին, այլ հարակից մասնագիտությունների ներկայացուցիչներին և բոլոր նրանց ով սիրում է հոգեվերլուծությունը, և ուզում է ավելի խորը հասկանալ ինքն իրեն կամ իր երեխային։
Ծրագրում՝
Նոյեմբերի 11
1․ Մանկական հոգեվերլուծության մի քանի ասպեկտներ ըստ Կ․Հորնիի;
2․ Մայր-երեխա սիմբիոտիկ կապը հոգեվերլուծության տեսանկյունից։
Նոյեմբերի 12
3․ Գեղարվեստական ստեղծագործությունների հոգեվերլուծությունը;
4․ Հեքիաթների մեկնաբանությունը որպես գեղարվեստական գրականության տեսակի ըստ Կ․Հորնիի հոգեվերլուծության։
Դասընթացը կվարի կլինիկական-հոգեբան, հոգեթերապևտ, “Էմպատիա” հոգեսոցիալական աջակցության հիմնադրամի համահիմնադիր — հոգեբանական ծառայությունների ղեկավար, ՌԴ Բժշկական Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ՝ ակադեմիկոս, Հայկական Հոգեվերլուծական Ասոցիացիայի անդամ հոգեբանական գիտությունների թեկնածու Անահիտ Լալայանը։
📅Նոյեմբերի 11, 12
🕒 17։30-19։30
💵Դասընթացի արժեքը՝ 10 000 դրամ։
Վաղ գրանցման դեպքում՝ մինչև նոյեմբերի 1-ը՝ 7000 դրամ
Գործում են զեղչեր հիմնական գումարից՝
30% Հայկական հոգեբուժակա ասոցիացիայի անդամների համար;
50% Մագիստրատուրայի ուսանողների և օրդինատորների համար;
70% Բակալավրի ծրագրի ուսանողների համար։
Տրվում է մասնակցության Հավաստագիր
Գրանցման հղումը`
https://forms.gle/2gteVK9wDvPQ3B9x9