«Հոգեբանական խորհրդատվության հմտությունները և աշխատանքը տարբեր հոգեբանական խնդիրների դեպքում»

«Հոգեբանական խորհրդատվության հմտությունները և աշխատանքը տարբեր հոգեբանական խնդիրների դեպքում» ուսումնական թրեյնինգ
Դասընթացը բաղկացած է երկու մասից,
1. Առաջին մասում կտրվեն տեսական և գործնական հմտություններ, որոնք թույլ կտան իրականացնել հոգեբանական խորհրդատվություն (յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ, ժամը 17:00-19:00)
2. Երկրորդ մասում կդիտարկվեն հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները տարբեր հոգեբանական խնդիրների դեպքում ()յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին 17:30-19:30):
Դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 32 ժամ։ Նախատեսվում է ընդհանուր 16 հանդիպում, 8 հանդիպում յուրաքանչյուր մասի համար։
Դասընթացի առաջին մասի հեղինակ և վարող՝ ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյան,
Դասընթացի երկրորդ մասի հեղինակ և վարող՝ ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտույթյունների թեկնածու, Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյան։
Բովանդակություն
ՄԱՍ 1. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ՝ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ և ՊՐԱԿՏԻԿԱ
• Հոգեխորհրդատվական գործընթացի կառուցվաքը և նրբությունները;
• Վստահելի և կոնստրուկտիվ հարաբերությունների հաստատման հմտություններ և միջոցներ;
• Հոգեբանական զրույցի բազային տեխնիկաներ (հարցադրումներ, վերբալացման տեխնիկաններ, հույզերի հետ աշխատանք);
• Հոգեբանական զրույցի բարդ տեխնիկաներ (մեկնաբանություն, կոնֆրոնտացիա, հետադարձ կապ, չելենջ);
• Ինչպես աշխատել նպատակադրման հետ և նպաստել փոփոխություններին:
Ուսումնական թրենինգի այս մասը նախատեսված է սկսնակ հոգեբանների համար, ովքեր ցանկանում են աշխատել որպես հոգեբան-խորհրդատու: Թրենինգը կարող է օգտակար լինել բոլոր «օգնող մասնագետների» համար, ովքեր աշխատում են կրթական և առողջապահական ոլորտում՝ զարգացնելու իրենց հաղորդակցման հմտությունները:
Դասընթացի հեղինակ և վարող՝ ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյանը։
ՄԱՍ 2 ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՏԱՐԲԵՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
• Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները տագնապային խանգարումների դեպքում;
• Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման դեպքում;
• Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները հոգեմարմնական ախտանշանների դեպքում;
• Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները հետտրավմատիկ խանգարման դեպքում;
• Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները դեպրեսիվ խանգարումների դեպքում:
Դասընթացի երկրորդ մասի հեղինակ և վարող՝ ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտույթյունների թեկնածու, Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյան։
Ուսումնական թրենինգի այս մասը նախատեսված է iինչպես սկսնակ այնպես էլ աշխատող հոգեբանների համար, ովքեր ցանկանում են լրացնել իրենց հոգեբանական խորհրդատվության հմտությունները նոր տեխնիկաներով։
Դասընթացի արժեքը՝
Ամբողջ դասընթացի արժեքը (երկու մասերը միասին)՝
• Վաղ գրանցում՝ մինչև մայիսի 6- 60000 դրամ
• Ուշ գրանցում՝ մայիսի 7-ից՝ 70000 դրամ
Առանձին մի մասին գրանցման դեպքում՝
• Վաղ գրանցում՝ մինչև մայիսի 6-ը՝ 35 000 դրամ։
• Ուշ գրանցում՝ մայիսի 7-ից ՝ 40000 դրամ։
Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարելով 099544477, 010544077 հեռախոսահամարներով և նախապես կատարելով վճարումը։
Մասնակիցները կստանան հավաստագրեր։

Дата

Май 23 2023
Expired!

Время

17:00 - 19:00

Цена

AMD 70,000

Места

CPSR Center
Nalbandyan 47, Yerevan

Организатор

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика