Copy of «Հոգեբանական խորհրդատվության հմտությունները և աշխատանքը տարբեր հոգեբանական խնդիրներ»ի դեպքում

ՀՈՒԼՍԻ 4-ին ժամը 18:00 մեկնարկում է -«Հոգեբանական խորհրդատվության հմտությունները և աշխատանքը տարբեր հոգեբանական խնդիրների դեպքում» ուսումնական թրեյնինգը
Թրեյնինգը բաղկացած է երկու մասից,
1. Առաջին մասում կտրվեն տեսական և գործնական հմտություններ, որոնք թույլ կտան իրականացնել հոգեբանական խորհրդատվություն։
2. Երկրորդ մասում կդիտարկվեն հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները տարբեր հոգեբանական խնդիրների դեպքում ()յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին 17:30-19:30):
Դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 32 ժամ։ Նախատեսվում է ընդհանուր 16 հանդիպում, 8 հանդիպում յուրաքանչյուր մասի համար։
Դասընթացի առաջին մասի հեղինակ և վարող՝ ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյան,
Դասընթացի երկրորդ մասի հեղինակ և վարող՝ ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտույթյունների թեկնածու, Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյան։
Բովանդակություն
ՄԱՍ 1. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ՝ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ և ՊՐԱԿՏԻԿԱ
• Հոգեխորհրդատվական գործընթացի կառուցվաքը և նրբությունները;
• Վստահելի և կոնստրուկտիվ հարաբերությունների հաստատման հմտություններ և միջոցներ;
• Հոգեբանական զրույցի բազային տեխնիկաներ (հարցադրումներ, վերբալացման տեխնիկաններ, հույզերի հետ աշխատանք);
• Հոգեբանական զրույցի բարդ տեխնիկաներ (մեկնաբանություն, կոնֆրոնտացիա, հետադարձ կապ, չելենջ);
• Ինչպես աշխատել նպատակադրման հետ և նպաստել փոփոխություններին:
Ուսումնական թրենինգի այս մասը նախատեսված է սկսնակ հոգեբանների համար, ովքեր ցանկանում են աշխատել որպես հոգեբան-խորհրդատու: Թրենինգը կարող է օգտակար լինել բոլոր «օգնող մասնագետների» համար, ովքեր աշխատում են կրթական և առողջապահական ոլորտում՝ զարգացնելու իրենց հաղորդակցման հմտությունները:
Դասընթացի հեղինակ և վարող՝ ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյանը։
ՄԱՍ 2 ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՏԱՐԲԵՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
• Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները տագնապային խանգարումների դեպքում;
• Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման դեպքում;
• Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները հոգեմարմնական ախտանշանների դեպքում;
• Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները հետտրավմատիկ խանգարման դեպքում;
• Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները դեպրեսիվ խանգարումների դեպքում:
Դասընթացի երկրորդ մասի հեղինակ և վարող՝ ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտույթյունների թեկնածու, Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյան։
Ուսումնական թրենինգի այս մասը նախատեսված է iինչպես սկսնակ այնպես էլ աշխատող հոգեբանների համար, ովքեր ցանկանում են լրացնել իրենց հոգեբանական խորհրդատվության հմտությունները նոր տեխնիկաներով։
Դասընթացի արժեքը՝
Ամբողջ դասընթացի արժեքը (երկու մասերը միասին)՝
70000 դրամ
Առանձին մի մասին գրանցման դեպքում 40000 դրամ։
Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարելով 099544477, 010544077 հեռախոսահամարներով և նախապես կատարելով վճարումը։
Մասնակիցները կստանան հավաստագրեր։

Дата

Июн 04 2023
Expired!

Время

18:00 - 20:00

Цена

AMD 70,000

Места

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋ
Նալբանդյան 47

Организатор

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика