«Ներածություն փսիխոսոմատիկա․ ախտորոշում և թերապիա»
«Ներածություն փսիխոսոմատիկա․ ախտորոշում և թերապիա» դասընթացը կրկին մեկնարկում է Ռեքավերի Քոլեջում։🥳
Ապրիլի 3-ին, 4-ին, ժամը 17:00-19։00
Ընտանեկան բժիշկների, թերապևտների, սրտաբանների, ներզատաբանների, գաստրոէնտերոլոգների, նյարդաբանների, հոգեբույժների, կլինիկական հոգեբանների համար նախատեսված տեսական դասընթացի մասնակիցները կստանան ԱՆ Նախարարության ՇՄԶ 4 կրեդիտներ։
ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակն է ծանոթացնել ունկնդիրներին փսիխոսոմատիկայի հիմնական հասկացություններին, մոտեցումներին և մոդելներին, բուժման, թերապիայի առանձնահատկություններին:
Դասընթացի ժամանակային և թեմատիկ բաշխում
Ապրիլի 3-ին , ժամը 17:00-19:00 Մարմնի և հոգեկանի փոխհարաբերությունը։ Հոգեմարմնական խանգարումների դասակարգման մոտեցումները: Հոգեմարմնական խանգարումների տեսությունները և մոդելները:
Վարող՝ Ս.Սուքիասյան
Ընդմիջում ՝ ժամը 18:00-18:10 -ը
Ժ. 18։10-19։10 Հոգեմարմնական խանգարումների բուժման հիմնական մոտեցումներն ու մոդելները: Ֆարմակոթերապիա՝ փսիխոֆարմակոթերապիա և սոմատոտրոպ թերապիա. դասակարգում, սկզբունքները, հոգեմետ դեղամիջոցների հիմնական խմբերը, օգտագործման ցուցումներն ու առանձնահատկությունները:
Վարող՝ Ս.Սուքիասյան
Ապրիլի 4-ին , ժամը 17:00-18:00 Հոգեմարմնական խանգարումների հոգեախտորոշման մեթոդները, հոգեթերապիայի ուղղությունները և առաջնային օղակի բժշկի կողմից տարվող հոգեբանական զրույցը այցելուի և ընտանիքի անդամների հետ և խորհուրդները։ Վարող՝ Լ․Բաղդասարյան
Ժ. 18։00-19։00 Փսիխոսոմատիկ հիվանդությունների բուժման կազմակերպման առանձնահատկությունները: Վարող՝ Ա․Սողոյան
Հարցուպատասխան
Հասցե՝ Նալբանդյան 47, հեռ․ 099544477
Արժեք՝ 12000 դրամ,
վաղ գրանցման դեպքում՝ մինչև մարտի 28-ը՝ 10000 դրամ։
Սիրով սպասում ենք♥️
#փսիխոսոմատիկա