ՏՅՈՒՏՈՐԻ/ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԴՊՐՈՑ
ՏՅՈՒՏՈՐԻ/ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԴՊՐՈՑԸ կրկին մեկնարկում է։
Առաջին դասը՝ մարտի 13-ին, ժ. 17:30 -ին ։
ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ♥️
Տյուտորների դպրոցը եզակի հնարավորություն է ոլորտում բազմամյա փորձառություն և ներդրում ունեցող մասնագետներից սովորելու։
Ստորև ծանոթացեք ընդհանուր դասընթացին👇🏻
1. «Տյուտորի դերը, հիմնական գործառույթները, աշխատանքի հիմնական նպատակները, համագործակցությունը այլ մասնագետների , տյուտորի գործունեությանը առընչվող օղակների հետ»
«Վարքի հետ աշխատանքի տեսական և գործնական ռազմավարությունները կրթական և այլ սոցիալական միջավայրերում»
Վարող՝ Հայկանուշ Դիլանյան՝ հոգեբան, վարքային մասնագետ, Տյուտորների դպրոցի ղեկավար և ծրագրի հեղինակ, Հանրապետական մանկավարժա-հոգեբանական կենտրոնի վերապատրաստող մեթոդիստ։
2.«Մասնագիտական էթիկա և նորմեր»
Վարող՝ Լիլիթ Բաղդասարյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ռեքավերի Քոլեջի ղեկավար:
3. Երեխաների իրավունքների պաշտպանություն։
Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները։
Երեխաների և հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ բռնությունը և դրա կանխարգելումը:
Վարող՝ Մարդու իրավունքի գրասենյակի ներկայացուցիչներ:
4.«Երեխայի բնականոն հոգեկան զարգացման տարիքային առանձնահատկությունները»։ Վարող՝ Լիլիթ Կարապետյան՝ հոգեբան,գ.թ.
Ռեքավերի Քոլեջի դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան,ՀՊՄՀ դասախոս:
5.«Զարգացման խանգարումների բնութագիրը»
Վարող՝ Նարինե Իսրայելյան՝ մանկական հոգեբույժ, Առողջապահության Ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի ասիստենտ:
6.«Աուտիզմ ախտորոշում ունեցող անձանց (երեխաներ, դեռահասներ) հոգեկանի զարգացման առանձնահատկությունները»։
«Տյուտորի գործունեությունը(դերը) հաշմանդամություն ունեցող երեխայի, աշակերտի անհատական ծրագրերի կառուցման գործում»։
Վարող՝ Արփինե Աշոտյան հոգեբան, Step Forward Social NGO / «Քայլ առաջ» Սոցիալական ՀԿ-ի տնօրեն :
7.«Տեղափոխում. դրա բաղկացուցիչներն ու տեսակները։ Դպրոցում կիրառվող աջակցման գործնական միջոցներ»։
«Տեսողական աջակցման միջոցների դերը, մշակումն ու կիրառումը ուղեկցող մասնագետի աշխատանքում ( կամ դպրոցական միջավայրում)»։
Վարող՝ Ադանա Հարությունյան, հոգեբան, Ռեքավերի Քոլեջի դասախոս
«Forward Social NGO / «Քայլ առաջ» Սոցիալական ՀԿ-ի տնօրեն :
8. «Աուտիզմ.Աստիճանական դեսենսիբիլիզացիա»
Վարող՝ Ալվինա Հայրապետյան ՝ հոգեբան, Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս, Ռեքավերի Քոլեջի դասախոս, «Արմավ» կենտրոնի հոգեբան :
9.«Էրգոթերապիան դպրոցում»
«Տյուտոր թե՞ դայակ
Դեպքի վերլուծություն: Նպատակադրումներ և սպասելիքներ»
Վարող՝ Իննեսա Հարությունյան՝ էրգթերապիստ,Աուտիզմ ազգային հիմնադրամ ծրագրի համակարգող,Մեհրաբյանի անվան բժկակական քոլեջի դասընթացավար :
10.«Բարդ և բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական տարբեր միջավայրերում աջակցման առանձնահատկությունները»։
Վարող՝ Մերի Ավետիսյան-Էրգոթերապիայի մագիստրոս, պրակտիկ էրգոթերապիստ, ՀԱՍԿ սոցիալ կրթական աջակցության կենտրոնի հիմնադիր էրգոթերապիստ,
հարբժշկական հայկական ասոցիացիայի հիմնադիր անդամ :
11.«Հաղորդակցման այլընտրանքային ձևերի դերն ու նշանակությունը կրթական և այլ սոցիալական միջավայրերում»։
Դասընթացը կկայանա Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում։
Դասընթացի տևողությունը 42 ժամ է։
Ավարտին մասնակիցները կհանձնեն քննություն և կստանան հավաստագիր։
Լավագույնները կտեղավորվեն աշխատանքի։
Ուսման վարձը՝ 90000 դրամ (գործում է վճարման ճկուն համակարգ):
Հասցե՝ Նալբանդյան 47
Հեռ․ 099544477
#տյուտոր #հոգեբանություն #psychology #tutor #психология #тьютор