Այսօր` օգոստոսի 12-ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հիմնադիր և գիտական ղեկավար Արմեն Սողոյանի ծննդյան օրն է: Կենտրոնի անձնակազմը սրտանց շնորհավորում է և մաղթում բազում ձեռքբերումներ, նոր մտահղացումներ, հաջողություն բոլոր նախաձեռնություններում, ընտանեկան բարեկեցություն և երկար տարիների կյանք:

Այսօր` օգոստոսի 12-ին  Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հիմնադիր և գիտական ղեկավար Արմեն Սողոյանի ծննդյան օրն է: Կենտրոնի անձնակազմը սրտանց շնորհավորում է և մաղթում բազում ձեռքբերումներ, նոր մտահղացումներ, հաջողություն բոլոր նախաձեռնություններում,  ընտանեկան բարեկեցություն և երկար տարիների կյանք:

Նշենք, որ Արմեն Ֆրունզիկի Սողոյանը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահն է, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ և ֆինանսական քարտուղարը: Արմեն Սողոյանի նախաձեռնությամբ  Հայաստանում մեկնարկել են հոգեկան առողջության ոլորտի բարեփոխման կարևորագույն ծրագրերը, դրանցից են

·         ՀՀ-յան հոգեկան առողջության ոլորտի բարելավման 2014-2019 թթ. Ռազմավարության մշակում և ընդունում

·         ՀՀ-ում  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առաջին  համայնքային խնամքի տան բացումը մանը Սպիտակ քաղաքում, աջակցել  է տարածաշրջանում առաջին ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ (RECOVERY COLLEGE)

·         «ԱՆՏԻՍՈՒԻՑԻԴ» սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների կենտրոնի հիմնում

·         ՀՀ-ում   առաջին իր տեսակի մեջ  “ ՍԹՐԵՍԻ և ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ” կենտրոնի հիմնում

·          ՀՀԱ-ի «Հոգեկան առողջության հայկական հանդեսի»  պաշտոնական պարբերականի ամսագրի  հիմնում և աշխատանք գլխավոր խմբագրի պաշտոնում:

·         Արմեն Սողոյանը որպես Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ նպաստում է ամբողջ աշխարհում հայկական հոգեբուժության հեղինակության բարձրացմանը  և հոգեբուժական ծառայությունների որակի բարձրացմանը

Նշենք նաև, որ բարձր ենք գնահատում Արմեն Սողոյանի մարդկային արժեքները և որակները`   մարդասիրությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, կամքը, լավատեսությունը, անձնազոհությունը, ազնվությունը և բարությունը:

Հպարտ և ուրախ ենք ունենալ Արմեն Սողոյանի պես  գիտական ղեկավար  և ընկեր, մեկ անգամ ևս ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ!

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика