“ԱՇԽԱՏԱՆՔ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ” տեսագործնական դասընթացը հուլիսի 29-30-ին ժամը 18:00-20:00 Ռեքավերի Քոլեջում

“ԱՇԽԱՏԱՆՔ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ” տեսագործնական դասընթացը հուլիսի 29-30-ին ժամը 18:00-20:00 Ռեքավերի Քոլեջում

Հոգեթերապևտիկ գործընթացի կարևորագույն քայլերից է օգնությունը այցելուին իր նպատակների վերհանման և ձևակերպման հարցում: Հաճախ մարդը չի կարողանում հասնել կյանքի ցանկալի փոփոխությունների, քանի որ նպատակը հստակ ձևակերպված չէ կամ իրական նպատակները գիտակցված չեն: Նպատակների հետ աշխատանքը, այսպիսով թույլ է տալիս այցելուին ոչ միայն գիտակցել կարևորագույն նպատակները, այլ նաև քայլեր իրականացնել դրանց իրագործման ուղղությամբ:

Ծրագրում`

Տեսագործնական այս դասընթացի շրջանակներում կքննարկվեն հետևյալ հարցերը`

·         Անցում անցյալի վերլուծությունից դեպի նպատակների ձևակերպման փուլ

·         Վիզուալիզացիայի մեթոդի կիրառումը նպատակների ձևակերպման համար

·         Մետաֆորաթերապիայի կիրառումը նպատակների ձևակերպման համար

·         Աշխատանք մոտիվացիայի հետ

·         Նպատակներից կոնկրետ գործողությունների անցման փուլի առանձնահատկությունները

Դասընթացը կվարի Ռեքավերի Քոլեջի ղեկավար,հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը:

Հասցե` Խանջյան35, բն.17

Հեռ. 010544077, 094333941

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика