“Աուտիզմ ունեցող երեխաների ներառման և կրթման առանձնահատկությունները ներառական կրթության համատեքստում” տեսագործնական դասընթացը Ռեքավերի Քոլեջում` հուլիսի 14-ին, ժամը 12:30-16:00

“Աուտիզմ ունեցող երեխաների ներառման և կրթման առանձնահատկությունները ներառական կրթության համատեքստում” տեսագործնական դասընթացը Ռեքավերի Քոլեջում` հուլիսի 14-ին, ժամը 12:30-16:00

Դասընթացը բաղկացած է երկու ՝ տեսական և գործնական բաժիններից:Դասընթացի տեսական մասում կքննարկվեն Աուտիզմ ունեցող երեխաների հոգեկանի զարգացման առանձնահատկությունները, և թե ինչ ազդեցություն  է ունենում  վերջինս երեխայի դպրոց ներառման գործընթացի վրա: Բացի այդ մասնակիցները պատկերացում կկազմեն ներառական գործընթացի կազմակերպման  և Աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքի մեթոդներից մեկի ՝ Կիրառական Վարքային Վերլուծության մասին: Գործնական մասում մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել  և գործնականում աշխատել նմուշ -դեպքերի հետ:

ԾՐԱԳՐՈՒՄ

12:00-12:30 Գրանցում

12:30-14:00 Աուտիզմ ունեցող երեխաների ներառման առանձնահատկությունները:

14:00-14:30 Ընդմիջում

14:30-16:00 Աուտիզմ ունեցող երեխաների դպրոց ներառման ԿՎՎ (Կիրառական Վարքային Վերլուծության ) մոդելը:

Դասընթացը կվարեն`

  • Հայկանուշ Դիլանյան, հոգեբան, Կիրառական վարքային վերլուծության մասնագետ, «Իմ ուղին» սոցիալ ուսումնավերականգնողական կենտրոնի, դեռահասների և մեծահասակների ծրագրերի աջակցման ծրագրի համակարգող
  • Արփինե Աշոտյան, հոգեբան,<<Իմ Ուղի>> ուսումնավերականգնողական կենտրոնի գլխավոր վարքային թերապիստ, <<Քայլ առաջ>> սոցիալական ՀԿ -ի Ներառական մարզասրահ ծրագրի կորդինատոր:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика