Արտթերապիայի հոգեախտորոշիչ և հոգեթերապևտիկ տեխնիկաների կիրառման հիմունքները ուսումնավերականգնողական համակարգում

Արտթերապիան հոգեբանական օգնության յուրահատուկ ձև է, որը նպաստում է ինքնաարտահայտմանը և ինքնաճանաչմանը թույլ տալով դուրս գալ գիտակցության սահմաններից և լայնացնելով դրանք: Երեխաների հետ աշխատանքում այն նպաստում է հոգեկան զարգացմանը, հույզերի ներդաշնակեցմանը և անձնային աճին: Արտթերապիան ունի նաև լայն կիրառում հոգեախտորոշման նպատակներով: Արտթերապիայի բազային տեխնիկաներին, որոնք կիրառվում են ուսումնավերականգնողական նպատակներով (նկարչություն, տիկնիկաթերապիա, կավագործություն և այլ..) կծանոթանաք մեր դասընթացի շնորհիվ, որը կվարի արտթերապիստ-հոգեբան Ալվինա Հայրապետյանը: Սիրով սպասում ենք Ռեքավերի Քոլեջում:

“Արտթերապիայի հոգեախտորոշիչ և հոգեթերապևտիկ տեխնիկաների կիրառման հիմունքները ուսումնավերականգնողական համակարգում” ութօրյա տեսագոծնական դասընթացը Ռեքավերի Քոլեջում` Մեկնարկը օգոստոսի 8-ից ժամը 18:00-19:30

Ծրագրում`

  • Արտթերապիայի կիրառման առանձնահատկությունները և դերը ուսումնավերականգնողական  գործընթացում
  • Ուսումնավերականգնողական գործընթացում հոգեախտորոշիչ մեթոդների կիրառման   սկզբունքները   և  մոտեցումները( համապատասխան ընտրված մեթոդների օրինակով)
  • Ուսումնավերականգնողական գործընթացում հոգեթերապևտիկ մեթոդների կիրառման   սկզբունքները   և  մոտեցումները( համապատասխան ընտրված մեթոդների օրինակով)
  • Արտթերապիայի վերականգնող, թերապևտիկ, զարգացնող ազդեցության մեխանիզմները
  • Ուսումնավերականգնողական գործընթացում    արտթերապևտիկ աշխատանքի վերաբերյալ հաճախ հանդիպող առաջացող դժվար իրավիճակներ և հարցեր

Դասընթացի հեղինակ և վարող ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան-արտթերապիստ Ալվինա Հայրապետյան:

Դասընթացի արժեքը 16000 դրամ է
Սիրով սպասում ենք
հեռ. 010544077, 099 544477

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика