Գիտաժողով ԵՊԲՀ ուսանողների հետ

Մարտի 4-ին (ժամը 15:00-17:30) անցկացվեց գիտաժողով «Ապագա բժիշկները կլինիկական հոգեբանության հիմնահարցերի շուրջ» խորագրով: ԵՊԲՀ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 218 խմբի ուսանողները հանդես եկան զեկույցներով: Ներկայացվեցին հետևյալ թեմաները`
1. Սթրես և մարմնական հիվանդություններ
2. Հուզական այրման համախտանիշ
3. Քաղցկեղի հոգեբանական ասպեկտը
4. Ընտանիքի հոգեբանություն, ընտանեկան բռնություն
5. Երևակայության դերը կյանքում և ստեղծագործությունների մեջ
6. Սիրո հոգեբանություն

ՀՊՄՀ, Մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Մանե Շուշանյանը ապագա բժիշկներին զեկույց ներկայացրեց աուտոթրեյնինգի մասին:
Յուրաքանչյուր ելույթ ամփոփվում էր հարցերով և քննարկումով: Հաշվի առնելով գիտաժողովի արդյունավետությունը’ ուսանողներն առաջարկեցին պարբերաբար գիտաժողովներ կազմակերպել կլինիկական հոգեբանությունից:
Գիտաժողովի կազմակերպիչ հ.գ.թ. Սոնա Հարությունյանը հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին վերը նշված արդի թեմաները պատշաճ մակարդակով մատուցելու համար:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика