Դեկտեմբերի 23-ին ժամը 12:00-16:30 Ռեքավերի Քոլեջում մասնագետների խնդրանքով կրկին` “ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՐԵԽԱՅԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ” տեսագործնական դասընթացն է:

Դեկտեմբերի 23-ին ժամը 12:00-16:30 Նոր տեսագործնական դասընթաց Ռեքավերի Քոլեջում` ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՐԵԽԱՅԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Ծրագիր՝

1.      Ներկայացվելու են խոսքի, մտածողության, երևակայության, ինչպես նաև ուշադրության և հիշողության զարգացման մեթոդներ, որոնք կիրառելի են նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ իրականացվող աշխատանքում:

2.    Ներկայացվելու են հանելուկների, շուտասելուկների, սուտասելուկների, ասացվածքների և հաշվելուկների կիրառման հնարավորությունները լոգոպեդական աշխատանքում:

Դասընթացը կվարի Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, <<Շիրակացու ճեմարան>> միջազգային գիտակրթական համալիր>> ՓԲԸ-ի լոգոպեդ, <<Ջունիոր Քլաբ>> մանկապարտեզի լոգոպեդ մանկ․գիտ․թեկն․Էմիլյա Ռադիկի Թադևոսյանը։

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика