ԷՍԹԵՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՂ ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻԱԼ- ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Ժամանակակից հասարակությունը թելադրում է կնոջ գեղեցկության խիստ որոշակիստանդարտներ: Վերջիններիս չհամապատասխանելը առաջ է բերում հոգեկան այնպիսիլարվածությունը, որի հետևանքով լիովին առողջ և ֆիզիկական թերություն չունեցող կինը պատրաստ է դիմել վիրահատական միջամտության: Հաշվի առնելով խնդրի արդիական լինելը նաև մեր հասարակության մեջ` փորձ է կատարվել ուսումնասիրել էսթետիկ վիրաբուժության դիմող կանանց սոցիալ-հոգեբանական բնութագիրը: Ուսումնասիրվել են միջանձնային
հարաբերությունների և սոցիալական հարմարման առանձնահատկությունները և դրանց փոխկապակցվածությունը:
Եկել ենք այն եզրահանգման, որ նեգատիվ մարմնի կերպարը պատճառ է հանդիսանում բացասական ինքնավերաբերմունքի, կոնֆլիկտայնության և անբարենպաստ միջանձնային հարաբերությունների ստեղծման համար: Գործոնների այս շարքը կնոջը անհանգստություն և տառապանք է պատճառում, հետևաբար ֆիզիկական փոփոխության հետ մեկտեղ նա ակնկալում է ազատվել բացասական ապրումներից և հասնել հոգեկան բարեկեցիկ վիճակի:

Շարունակությունը այստեղ՝  Journal_N3-12-19

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика