Թրեյնինգ “ԻՆՉՊԵ՞Ս ՉԽԱԲՎԵԼ ՏՂԱՄԱՐԴՈւՑ”

Թրեյնինգ “ԻՆՉՊԵ՞Ս ՉԽԱԲՎԵԼ ՏՂԱՄԱՐԴՈւՑ” 

Մարտի 30, ժամը` 18:30

“ԻՆՉՊԵ՞Ս ՉԽԱԲՎԵԼ ՏՂԱՄԱՐԴՈւՑ” Թրեյնինգի ընթացքում կհասկանանք տղամարդկանց իրական ցանկություններն ու քայլերը, որպեսզի չլինենք խաբված կամ օգտագործված:
Ինչպե՞ս անել,որ տղամարդը ով համապատասխանում է քեզ,դառնա քո ամուսինը (ընդ որում իր կամքով):
Կխոսենք հիմնական սխալների մասին, որ շատ հաճախ թույլ են տալիս իգական սեռի բոլոր ներկայացուցիչները տղամարդկանց հետ անձնական հարաբերությունների «թոհուբոհի» մեջ մտնելուց առաջ և հետո:
Եվ վերջիվերջո կհասկանանք, թե ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել անձնական հարաբերություններ սկսելուց առաջ:
Իսկ թրեյնինգը ինչպես միշտ կանցնի շատ բուռն քննարկումների և հետաքրքիր պատմությունների զուգորդմամբ:

Այս ամենը կիրականացվի արական սեռի հոգատար ներկայացուցիչ, «Ամուսնանալու Արվեստը» գրքի հեղինակ, PsychoMed կենտրոնի հիմնադիր՝ Վասպուր Ղույումչյանի հետ:

Մենք բոլորս շատ լավ պատկերացնում ենք թե՞ ինչ է անձնական հարաբերությունները, բայց և այնպես մշտապես ենթարկվում ենք բացասական հետևանքների ազդեցությանը:

Գրանցվելու համար կարող եք զանգահարել` 055 77 12 17

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика