Փետրվարի 10–ին, ժամը` 14:00
Լրագրողներին հրավիրում ենք մասնակցելու «Ժեստերի դերը լրագրողի աշխատանքում» (Ոչ խոսքային հաղորդակցություն) թեմայով մրցութային սեմինարին: Մուտքն ազատ է:
Սեմինարի ընթացքում`
· խոսենք ժեստերի մասին
· դիտենք ֆիլմ
·ապահովենք հոգեբանական գործնական հմտություններ արդյունավետ հաղորդակցման համար:
Սեմինարին կարող են մասնակցել այն լրագրողները (նաև ապագա լրագրողները), ովքեր սեմինարից ստացած տեղեկությունները պատրաստ են երեք օրվա ընթացքում լուսաբանել իրենց լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. թեմայի մասին սոցցանց, տպագիր, ռադիո և հեռուստատեսային լավագույն նյութերը կստանան ՄՐՑԱՆԱԿՆԵՐ:
Լավագույնները կընտրվեն մեր մասնագիտական թիմի կողմից, և արդյունքները մեկ շաբաթվա ընթացքում կհրապարակվեն Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
Սեմինարավար` հ.գ.թ. դոցենտ Սոնա Հարությունյան:
Հասցե` Խանջյան 35, հեռ. 055 771 217