Կայացավ «Սոցիալական դեպրիվացիա» տեսագործնական դասընթացը (3 ժամ)

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում կայացավ «Սոցիալական դեպրիվացիա» թեմայով դասընթացը: Դասընթացավար հ.գ.թ. Դիանա Սարգսյանը ծանոթացրեց “դեպրիվացիա” հասկացության, դեպրիվացիայի տեսակների, ինչպես նաև ախտորոշման որոշ մեթոդների հետ: Ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ, որոնք ընդգծեցին թեմայի արդիականությունը: Մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին դեպրիվացիայի ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննարկումների ժամանակ: Դասընթացն առավել հետաքրքիր և արդյունավետ էին դարձնում դասընթացավարի մասնագիտական օրինակներով մեջբերումները:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика