Հետաքրքիր փաստ բառերի ուժի մասին

 

Երբեմն բառերի ուժը կարող է մարդու կյանքի վրա լուրջ ազդեցություն ունենալ:

Կան մարդիկ, ովքեր խոսքի ճիշտ կիրառման միջոցով կարողանում են հաջողությունների հասնել:

Այն մասին, թե ինչ փոփոխություններ կարող է բերել բառերի ուժը, պատմում է այս փոքր, բայց շատ ազդեցիկ պատմությունը:

Մի կույր մարդ նստել էր շենքի աստիճանին: Նրա ոտքերի մոտ դրված էր համարյա դատարկ գլխարկը և մի տախտակ՝ հետևյալ գրությամբ. «Ես կույր եմ, խնդրում եմ, օգնեք»: Մոտերքով անցնող մի մարդ նկատեց կույրին և տեսավ, որ գլխարկի մեջ ընդամենը մի քանի մանրադրամ կա: Նա նույնպես գումար գցեց գլխարկի մեջ, բացի այդ առանց թույլտվության վերցրեց տախտակը, գրեց դրա վրա նոր խոսքեր և առանց որևէ բան ասելու հեռացավ:

Օրվա վերջում գլխարկը լիքն էր դրամներով: Երբ անծանոթը վերադառնում էր տուն, կույրը ճանաչեց նրան քայլերից, ձայն տվեց նրան և հարցրեց, թե ինչ էր նա գրել տախտակի վրա.

– Ես չեմ գրել ոչ մի բան, որ չհամապատասխաներ իրականությանը: Ես պարզապես գրել եմ ճշմարտությունը մի փոքր այլ տարբերակով,- պատասխանեց մարդը և հեռացավ:

Կույրը դեռ երկար ժամանակ մատներով շոշոփում էր տախտակի մակերևույթը, մինչև հասկացավ. տախտակի վրա գրված էր. «Հիմա գարուն է, բայց ես չեմ կարողանում այն տեսնել»:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика