ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից կրեդիտավորված (10 կրեդիտ) «ՍՈՒԻՑԻԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲԺՇԿԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ» թեմայով տեսական վեցօրյա դասընթացը կմեկնարկի ապրիլի 29-ից Ռեքավերի Քոլեջում

ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից կրեդիտավորված (10 կրեդիտ) «ՍՈՒԻՑԻԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲԺՇԿԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ» թեմայով տեսական վեցօրյա դասընթացը կմեկնարկի ապրիլի 29-ից Ռեքավերի Քոլեջում:

ԾՐԱԳՐՈՒՄ1-ին հանդիպում. 29.04.2019, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Սուիցիդալոգիայի հիմնական հասկացությունները, սուիցիդը և անձի հոգեվիճակները — Կամո Վարդանյան

2-րդ հանդիպում. 30.04.2019, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Սուիցիդների ուսումնասիրման մեթոդաբանությունը — Կամո Վարդանյան

3-րդ հանդիպում 06.05.2019, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Սուիցիդի հիմնախնդիրը հոգեբուժական և ընդհանուր բժշկական պրակտիկայում — Սամվել Սուքիասյան

4-րդ հանդիպում 07.05.2019, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

Մեդիաների հոգեբանական ներգործության կանխարգելման ուղիները անձի սուիցիդալ վարքի դրսևորման գործընթացում — Արմենուհի Մանուկյան

5-րդ հանդիպում 13.05.2019, ժամը 17:30-18:50
Հոգեբանական առաջին օգնությունը սուիցիդալ վարքի դեպքում Լիլիթ Կարապետյան

6-րդ հանդիպում` 14.05.2019, ժամը 17:30-18:50

Սուիցիդների կանխարգելման միջոցները Լիլիթ Բաղդասարյան, հավասար խորհրդատու

Դասընթացավարների մասին`

Կամո Վարդանյան Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի խորհրդի անդամ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Սուքիասյան բժշկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի  «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքի ղեկավար Արմենուհի Մանուկյան , ՀՊՄՀ-ի Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության փիլիսոփայական գիտությունների դոկտոր (PhD) Լիլիթ Բաղդասարյան հոգեբանական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, “Ամբրա” հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի վարչության անդամ:
Լիլիթ Կարապետյան հոգեբան, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս:

Հեռ. 010 544077, 094333941

Հասցե` Խանջյան 35

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика