ՀՈԳԵԲԱՆ ԼԻԼԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՌՈՈՒՄՊՋԱՄՓԻՆԳԻ ՄԱՍԻՆ

Միր հեռուստաալիքի լրագրողները հերթական անգամ Հոգեսոցիալական Կարգավորման կենտրոնի հյուրերն էին: Քննարկմվում էր մի սպորտի տեսակ՝ ռոումպջամփինգ /թռիչքներ բարձրությունից/, որն շատ մեծ տարածում ունի երիտասարդության շրջանում և կապված է սուր զգացողությունների և ռիսկի հետ: Լրագրողների հարցն էր՝ կյանքի համար վտանգավոր այս սպորտի ընտրությունը արդյոք նորմալ է , թե որոշակի հոգեբանական խնդիր է հանդիսանում: Կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը լրագրողների հարցին պատասխանեց “ոսկե միջին” գաղափարի մասին խոսելով: Ամեն ինչ չափի մեջ նորմալ է և անհրաժեշտ, այդ թվում ռիսկի դիմելը: Ոչ մի հեղափոխություն կամ անգամ անհատի կյանքի փոփոխություն հնարավոր չէր լինի առանց ռիսկի: Ցանկացած սպորտի տեսակ իր մեջ պարունակում է ռիսկի գործոն: Սակայն, երբ մարդը ընտրում է ռիսկայի սպորտաձևը առօրեականությունից փախչելու նպատակով, երբ չի կարողանում դնել իր առջև կյանքի նպատակներ և կյանքի կոչել դրանք, երբ իրեն հաճույք է պատճառում միայն ռիսկի դիմելը, իսկ առանց դրա կյանքն թվում է սև ու սպիտակ և աննպատակ՝ խոսքը գնում է հոգեբանական կախվածության մասին:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика