“ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՅԱՆՔՈՒՄ”

5 Հունիս, 2015 կայացավ “Հոգեսոցիալական բաղադրիչը ժամանակակից կյանքում” սեմինարը, որի ընթացքում Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանը ներկայացրեց “Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի կառուցվածքն ու հիմնական գործառույթները”, հոգեբան Գոհար Գասպարյանը հանդես եկավ “Դեռահասների մոտ սուիցիդալ վարքի դրսևորումները” զեկույցով, ընդգծելով սուիցիդալ վարքի առաջացման պատճառները և կանխարգելման միջոցները: Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ուսումնառության ոճերի հետ, և երիտասարդական ծրագրերի համակարգող Գայանե Սիմոնյանն իր զեկույցը ամփոփեց թեստի միջոցով’ որոշելով մասնակիցների ուսումնառության ոճը: Սեմինարն ավարտվեց Քրիստինե Գալստյանի “Փորձաքննությունների դասակարգումը և տեսակները” զեկույցով:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика