Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Վարդենիսի մասնաճյուղի բացում

23.06.2021 ին տեղի ունեցավ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Վարդենիսի մասնաճյուղի բացումը։ Կենտրոնը մատուցելու է բնակչությանը հոգեբանական օգնություն, նախատեսվում է նաև հոգեբույժի, նյարդաբանի, թմրաբանի խորհրդատվություն։ Կատարվելու են մասնագետների վերապատրաստումներ, ինչպես նաև բնակչության հոգեկրթության բարձրացմանը ուղղված միջոցառումներ։
Մասնաճյուղի բացմանը ներկա էին Վարդենիսի պոլիկլինիկաի տնօրեն` բժշկուհի Ա. Խլոյանը, բժիշկներ` Լ. Գասոյանը, Ժ. Շաբոյանը, Տ. Կիրակոսյանը, հոգ. առողջութ. շրջանային կաբինետի հոգեբան՝  Լ. Հակոբյանը, Նյարդահոգեբանական տուն- -ինտերնատի փոխտնօրեն, Ա. Ավագյանը, սոց մանկավարժը, հոգեբանը, պատերազմական գործողությունների մասնակցած զինվորականներ, և այլ քաղաքացիներ։
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հիմնադիր և գիտական ղեկավար՝ Արմեն Սողոյանը, բացման խոսքում նշեց, որ տարածաշրջանում, հատկապես Վարդենիսում ,նման հոգեկան առողջության ծառայության կազմակերպումն ունի կարևոր նշանակություն հոգեկան առողջության պահպանման և բարելավման համար։ Կարևորեց նաև, որ կենտրոնը նոր հնարավորություններ է ստեղծելու մասնագետների միջև համագործակցության սերտացման և արդյունքում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման համար:
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Վարդենիսի մասնաճյուղի ղեկավար, հոգեբան՝ Անժելա Բուդոյանը ևս նշեց, որ Վարդենիսի համար նման կենտրոնի առկայությունը օրվա պահանջ էր և կարևոր դեր կունենա բնակչության հոգեբանական խնդիրների լուծման համար։ Կարևորվեց նաև հոգեբանական կրթության գործառույթը, որը նույնպես իրականացնելու է նորաբաց կենտրոնը։
Շնրորհավորում ենք բոլորիս‼

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика