Պահպանենք հոգեկան առողջությունը կորոնավիրուսի բռնկման ժամանակ

Վարակիչ հիվանդությունները, ինչպիսին ներկա Կորոնավիրուսն է (Covid 19) կարող են տագնապ առաջացնել և ազդել հոգեկան առողջության վրա: Վիրուսի տարածման և այլ տեղեկատվությանը զուգuահեռ, նման իրավիճակներում կան բազմաթիվ միջոցներ կառավարելու մեր լավակեցությունը:

Ներկայացնում ենք խորհուրդներ, որոնք հուսով ենք, որ կօգնեն ձեզ, ձեր ընկերներին և ընտանիքին, պահպանել հոգեկան առողջությունը այն ժամանակ, երբ առկա են ֆիզիկական առողջության համար հնարավոր սպառնալիքներ:

Փորձեք խուսափել շահարկումներից և փնտրեք բռնկման վերաբերյալ հավաստի աղբյուրներ

Խոսակցությունները, շշուկներն ու շահարկումները կարող են անհանգստություն պատճառել և նաև խուճապ առաջացնել: Վիրուսի մասին իրական տեղեկատվություն ունենալը կարող է օգնել ձեզ ավելի վստահ զգալ: Ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Հետևեք հիգիենայի խորհուրդներին, ինչպիսիք են ձեռքերը սովորականից ավելի հաճախ լվանալը՝ 20 վայրկյան օճառով և տաք ջրով: Դա պետք է անել, երբ տուն կամ աշխատանքի եք գալիս, մաքրում եք քիթը, փռշտում կամ հազում, ձեռք եք տալիս սնունդին կամ ուտում եք: Եթե չեք կարող ձեռքերը միանգամից լվանալ, ապա օգտագործեք համապատասխան լուծույթներ/գելեր և հետո հնարավորության դեպքում լվացեք դրանք:

Փռշտալիս կամ հազալիս պետք է օգտագործել անձեռոցիկներ և օգտագործելուց հետո արագորեն ազատվել դրանցից: Պետք է մնալ տանը, եթե լավ չեք զգում:

Եղեք կապի մեջ

Սթրեսի ժամանակ մենք ավելի լավ ենք աշխատում, եթե կա կոլեկտիվ և աջակցություն: Փորձեք և կապ հաստատեք ձեր ընկերների և ընտանիքի հետ կամ դիմեք թեժ գիծ աջակցության համար:

Խորհուրդ է տրվում պահպանել առօրյա ռիթմը: Սրան զուգահեռ, ըստ հնարավորության փորձեք կառավարել սթրեսները, ապահովել ֆիզիկական ակտիվություն և հավասարակշռված սնննդակարգ:

Մնացեք կապի մեջ սոցիալական ցանցերում գտնվող ընկերների հետ, բայց զերծ մնացեք սենսացիաներից: Օգտագործեք միայն հավաստի/վստահելի սկզբնաղբյուրներ և հիշեք, որ ձեր ընկերները նույնպես կարող են անհանգստանալ:

Խոսեք ձեր երեխաների հետ

Շատ կարևոր է առողջության վերաբերյալ ծրագրերում ներգրավել ընտանիքի անդամներին այդ թվում երեխաներին: Պետք է զգոն լինել և հարցնել երեխաներին, թե ինչ են նրանք լսել բռնկման մասին և աջակցել նրանց՝ առանց նրանց տագնապ առաջացնելու:

Պետք է նվազագույնի հասցնել մեր երեխաների վրա բացասական ազդեցությունը և փաստերը բացատրել նրանց: Քննարկեք նրանց հետ նորությունները, բայց փորձեք խուսափել վիրուսի տարածման չափազանցումներից: Եղեք որքան հնարավոր է ճշմարտացի:

Մի խուսափեք «սարսափելի թեմայից», այլ ներգրավվեք նրանց համապատասխան եղանակով:

Փորձեք կանխատեսել դիսթրեսը

Ոչ մի արտառոց բան չկա եթե խոցելի և ճնշված զգանք, երբ կարդում ենք բռնկման մասին լուրերը, մանավանդ եթե նախկինում ունեցել եք տրավմա կամ հոգեկան առողջության խնդիր, կամ եթե ունեք ֆիզիկական առողջության երկարաժամկետ խնդիր, որը ձեզ ավելի խոցելի է դարձնում կորոնավիրուսի հետևանքներից: Կարևոր է ընդունել այս զգացողությունները առանց տագնապի և միմյանց հիշեցնել, որ հոգ տանեն ֆիզիկական և հոգեկան առողջության մասին:

Մենք նաև պետք է տեղյակ լինենք և խուսափենք այն սովորություններից, ինչպիսիք են ծխելը և խմելը, որոնք հեռանկարում չեն կարող օգտակար լինել:

Աշխատեք վստահություն ներշնչել այն մարդկանց, ովքեր որ կարող են անհանգստանալ և ովքեր մենակ են ապրում:

Փորձեք ենթադրություններ չկատարել

Մի դատեք մարդկանց և զերծ մնացեք եզրահանգումներից, թե ով է պատասխանատու/մեղավոր հիվանդության տարածման համար: Կորոնավիրուսը ազդում է ցանկացած մարդու վրա, անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից:

Ուշադիր եղեք. թե ինչպես եք հետևում ԶԼՄ-ներում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տեղեկատվությանը

Տարածման մասին լուրերը չափազանց շատ են: Եթե կարծում եք, որ լուրերը ձեզ սթրեսի են ենթարկում, ապա պետք է հավասարակշռել լուրերի բնույթը /լավագույն հարաբերակցությունն է 5%-ից ոչ ավել բացասական լուրեր, դրական լուրեր 35% և չեզոք լուրեր 60%/:

Ցանկալի է չխուսափել նորություններից և շարունակել տեղեկացված լինել և ինքնակրթվել, բայց պետք է սահմանափակել նորություններին հետևելը, եթե դա ձեզ անհանգստացնում է:

Ինչ անել ինքնամեկուսացման կամ կարանտինում գտնվելու ժամանակ
Եթե ​​կա հավանականություն, որ կարող եք ունենալ կորոնավիրուս, անհրաժեշտ է հեռու մնալ այլ մարդկանցից (ինքնամեկուսացվել):
Ինքնամեկուսացման մեջ կամ կարանտինում գտնվող մարդկանց համար տվյալ վիճակը և հեռանկարը կարող են սարսափելի թվալ: Սակայն դա պետք է դիտել որպես ձեր կյանքի այլ, սովորականից տարբերվող ժամանակահատված, ինչը կարող է այնքան էլ վատը չլինել, անգամ եթե դուք չեք ընտրել այն:

Դա կնշանակի կյանքի այլ ռիթմ, սովորականից տարբեր եղանակներով կապի մեջ մտնելու հնարավորություն: Մշտապես կապվեք այլ մարդկանց հետ սոցիալական լրատվամիջոցների, էլեկտրոնային փոստի կամ հեռախոսի միջոցով, քանի որ դրանք ձեզ համար կարևոր մարդկանց մոտ/կապի մեջ լինելու լավ եղանակներ են:

Ստեղծեք ամենօրյա ռեժիմ, որպես ձեզ համար առաջնահերթ: Կարող եք փորձել ավելի շատ կարդալ կամ ֆիլմեր դիտել, վարժությունների նոր ռեժիմ ձևավորել, ռելաքսացիայի նոր մեթոդներ փորձել կամ նոր գիտելիքներ գտնել ինտերնետում: Փորձեք հանգստանալ և դիտեք տվյալ իրավիճակը որպես նոր, թեկուզև անսովոր փորձ, որը կարող է ունենալ իր առավելությունները:

Սկզբնաղբյուր https://www.mentalhealth.org.uk/

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика