Պատմական օր Հոգեկան առողջության ոլորտում
ԱՆՎՃԱՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ պետպատվերի շրջանակներում։
Այսօր կայացավ ՀՀ կառավարության կողմից ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ համար հայտարարված մրցույթը։
ՀՀ պատմության մեջ առաջին անգամն է, որ պետությունը գումար է հատկացնում հոգեբանական աջակցության համար, այն էլ այսպիսի մասշտաբային ծավալներով։ Սա չափազանց մեծ ներդրում է և՛ թիրախ խմբերի, և՛ հասարակության հոգեկան առողջության բարելավման, և՛ հոգեբանական ծառայությունների զարգացման և կանոնակարգման համար։
Այսուհետ







Բոլորը կստանան անվճար հոգեբանական օգնություն, որը փոխհատուցվելու է պետության կողմից։ Այսինքն պետությունը վճարելու է բոլոր թիրախ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար։
Մրցույթում հաղթող ճանաչվեց ութ կազմակերպությունների կողմից ձևավորված կոնսոցրիումը՝ «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության» հիմնադրամ («Ինթրա» ՀԱԿ)
Intra Mental Health Center
, Հայկական հոգեբուժական ասոցիացիա, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն («Զրո» ՍՊԸ)
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center
, ԷԼ-ՊԻ Հոգեբանական ուսումնախորհրդատվական կենտրոն, «Ապագա» ՍՊԸ
Հոգեբանական ծառայություն «Ապագա» Hogebanakan carayutyun Apaga
, «Ժեստ» կենտրոնը (Մարիամ Մեհրաբյան Վաչագանի ԱՁ)
ԺԵՍՏ Հոգեբանական Կենտրոն
, Հոգեբանների հայկական գիտական միավորում @Հոգեբանների և «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն
“AMBRA” Mental Well Being Center NGO
Շնորհակալություն ԱԻՆ մրցությանին հանձնաժողովին՝ օբյեկտիվ և մասնակիցներին աջակցող մոտեցման համար, ՀՀ փոխվարչապետի օգնական Գևորգ Սահակյանին ողջ ընթացքը համակարգելու համար։
Հ․Գ․ Մրցութային բանակցությունների մասնակիցները․ Ա․Սողոյան, Խ․Գասպարյան, Կ․Բաբախանյան։