ՍԵՄԻՆԱՐ «ՇԻԶՈՖՐԵՆԻԱ. ԲԺՇԿԱՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ»

Հունիսի 10–ին կայացավ “Շիզոֆրենիա. բժշկահոգեսոցիալական մոտեցում” սեմինարը, որի ընթացքում հոգեբան, բժիշկ-հոգեբույժ Աշխեն Պողոսյանը անդրադարձավ շիզոֆրենիայի բժշկական և հոգեբանական ասպեկտներին, բուժման գործընթացին, նաև ռեցիդիվների կանխարգելմանը: Տեղեկատվությունը համալրվեց սոցիալական աշխատող Լիանա Հովհաննիսյանի «Հոգեսոցիալական վերականգնման գործընթացը շիզոֆրենիայի դեպքում» զեկույցով, որի ընթացքում պրակտիկ օրինակներով ներկայացվեց սոցիալական աշխատողի գործառույթները, ընդգծվեց մասնավորապես ընտանիքի, սոցիալական գործոնի դերը վերականգնման գործընթացում: Սեմինարը եզրափակեց հ.գ.թ. Դիանա Սարգսյանը’ մատնանշելով անձի հոգեբանական անվտանգության դերը հոգեկան առողջության պահպանման և հոգեկան առողջության խնդիրների կանխարգելման գործում:
Սեմինարի մասնակիցները’ կլինիկական հոգեբանները, մասնագիտական հարցադրումներով և սեփական տեսակետներով ապահովեցին սեմինարի գերարդյունավետ մթնոլորտը:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика