Վերապատրաստման դասընթացներ՝ Երևան քաղաքի ԱԱՊ օղակում աշխատող ընտանեկան բժիշկների համար

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիան, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնի և Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համատեղ կանցկացնի «Փսիխոսոմատիկայի (հոգեմարմնական) բժշկության հիմունքները» թեմայով յոթնօրյա դասընթաց՝ Երևան քաղաքի ԱԱՊ օղակում աշխատող ընտանեկան բժիշկների, հոգեբույժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, նյարդաբանների, թմրաբանների, էնդոկրինոլոգների և գաստրոէնտերոլոգների համար։ Դասընթացների մեկնարկը տրվել է այսօր՝ փետրվարի 22-ին, Դաբլ Թրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո դահլիճում։

Նպատակն է բժիշկներին ծանոթացնել փսիխոսոմատիկայի հիմնական հասկացություններին, ժամանակակից դասակարգմանը, պատճառագիտությանը, անձի հոգեբանական առանձնահատկություններին` հոգեսոմատիկ խանգարումների դեպքում, հոգեախտորոշման և հաղթահարման ուղիներին:

 

 

 

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика