Փետրվարի 20-ին Ռեքավերի Քոլեջում մեկնարկեց Գործնական լոգոպեդի դպրոց պիլոտային նախագիծը: Գործնական լոգոպեդի պիլոտային նախագծի առաջին հանդիպմանը բացման խոսքով ելույթ ունեցավ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար Արմեն Սողոյանը:

Փետրվարի 20-ին Ռեքավերի Քոլեջում մեկնարկեց Գործնական լոգոպեդի դպրոց պիլոտային նախագիծը: Գործնական լոգոպեդի պիլոտային նախագծի առաջին հանդիպմանը բացման խոսքով ելույթ ունեցավ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար Արմեն Սողոյանը: Նա ողջունեց մասնակիցներին և բարի ընթացք մաղթեց նոր նախածին,որի շնորհիվ մասնագետները կստանան անհրաժեշտ գործնական հմտություններ ուսումնական հաստատություններում որպես գործնական լոգոպեդ աշխատելու համար:

Դասընթացի առաջին թեման`ՃԻՇՏ ՀՆՉԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ խորագրով կմեկնարկի փետրվարի 23-ին ժամը 16:30

Ծրագրում

1. Հնչյունային համակարգի ձևավորումն օնտոգենեզում: Հնչարտաբերման թերությունները որպես խոսքի տարբեր խանգարումների ախտանիշ:

2. Սխալ հնչարտաբերման շտկման փուլերը և սկզբունքները:

3. Սխալ հնչարտաբերման ձևավորման և շտկման առանձնահատկությունները խոսքի տարբեր խանգարումների դեպքում:

4. Հնչարտաբերման շտկմանն ուղղված խաղեր և վարժություններ:

5. Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:

Հեռ 010544077, 094333941

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика