ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում

2020 թվականի հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ նոր կորոնավիրուսային համաճարակը համարվում է միջազգային մակարդակի հանրային առողջության արտակարգ իրավիճակ: ԱՀԿ-ն հայտարարեց, որ մեծ վտանգ կա 2019-ի աշխարհի այլ երկրներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման: 2020 թվականի մարտին ԱՀԿ-ն գնահատեց, որ COVID-19-ը կարող է գնահատվել որպես պանդեմիա:

ԱՀԿ-ն և ամբողջ աշխարհի առողջապահական մարմինները պայքարում են COVID-19-ի բռնկման դեմ: Սակայն ճգնաժամի այս ժամանակահատվածը սթրես է առաջացնում բնակչության շրջանում:  Հոգեկան առողջության այս նկատառումները մշակվել են ԱՀԿ կողմից` ի աջակցություն բնակչության տարբեր խմբերի հոգեկան և հոգեսոցիալական բարեկեցությանը COVID-19-ի բռնկման ժամանակ:

Առողջապահության մասնագետներ

1. Առողջապահության ոլորտի մասնակիցների սթրեսը բնական հոգեվիճակ է ստեղծված իրավիճակում: Ստեղծված իրավիճակում այսպիսի զգացողություն ունենալը միանգամայն բնական է: Սթրեսը և դրա հետ կապված զգացմունքները ոչ մի դեպքում չեն նշանակում, որ դուք ի վիճակի չեք կատարել ձեր պարտականությունները կամ թույլ եք: Այս պահին ձեր հոգեկան առողջության և հոգեսոցիալական բարեկեցության կառավարումը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական առողջությունը:

2. Հոգ տարեք ձեր մասին այս պահին: Օգտագործեք հաղթահարման ռազմավարություններ, ինչպիսիք են՝ աշխատանքի ընթացքում կամ հերթափոխի ընթացքում բավարար հանգստի և դադարների ապահովումը, բավարար և առողջ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը և շփումը ընտանիքի և ընկերների հետ: Խուսափեք ծխախոտի, ալկոհոլի կամ այլ նյութերի չարաշահումից:

Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է վատթարցնել ձեր մտավոր և ֆիզիկական վիճակը: Սա եզակի և աննախադեպ սցենար է շատերի համար, հատկապես, եթե չեն ունեցել նմանատիպ արտակարգ իրավիճակների փորձ: Նույնիսկ, եթե ունեցել եք նման փորձ` սթրեսի կառավարուման այն ռազմավարությունների օգտագործելումը, որոնք նախկինում օգնել են ձեզ, կարող են այժմ օգտակար լինել: Ամենայն հավանականությամբ, դուք գիտեք, թե ինչպես կարելի է ազատվել սթրեսից, և չպետք է հապաղեք պահպանել ձեր հոգեկան առողջությունը: Սա սպրինտ չէ այլ մարաթոն է:

3. Դժբախտաբար, խարանի կամ վախի պատճառով առողջապահության մասնագետնրերի մի մասը կհանդիպեն մեկուսացմանը համայնքի և ընտանիքի կողմից: Սա կարող է խորացնել արդեն իսկ բարդ իրավիճակը: Հնարավորության դեպքում, ձեր սիրելիների հետ կապ պահպանեք, ներառյալ թվային տեխնոլոգիաների օգնությամբ: Դիմեք ձեր գործընկերներին, ձեր ղեկավարին կամ այլ վստահելի անձանց սոցիալական աջակցության համար. ձեր գործընկերները կարող են նմանատիպ փորձ ունենալ:

4. Մտավոր, ճանաչողական և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձնանց հետ հաղորդակցվելու համար օգտագործեք հասանելի և հասկանալի եղանակներ: Եթե թիմի առաջնորդ եք կամ բժշկական հաստատության ղեկավար` բացի գրավոր հրահանգներից հարկավոր է օգտագործել հաղորդակցման այլ մեթոդներ:

5. Իմացեք, թե ինչպես աջակցել COVID-19-ով վարակված անձանց և ինչպես առկա ռեսուրսները հասանելի դարձնել նրանց: Սա հատկապես կարևոր է նրանց համար ովքեր հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցության կարիք ունեն: Հոգեկան առողջության խնդիրների հետ առնչվող խարանը կարող է խոչնդոտ հանդիսանալ ինչպես COVID-19-ի այնպես էլ հոգեկան առողջության խնդիրների դեպքում բժշկական օգնություն ստանալու համար: «mhGAP Humanitarian Intervention Guide» ուղեցույցը նախատեսված է ընդհանուր պրոֆիլի բժիշկների համար և ներառում է հոգեկան առողջության պահպանման ոլորտի առաջնայնությունները և լուծման ուղիները:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика