Ավարտվեց Փսիխոսոմատիկայի (հոգեմարմնական բժշկության) հիմունքները դասընթացը

Մարտի 4-ին Սթրեսի կառավարում թեմայով դասախոսությամբ ավարտվեց Փսիխոսոմատիկայի (հոգեմարմնական բժշկության) հիմունքները” յոթօրյա դասընթացը, որին մասնակցում էին Երևան քաղաքի ԱԱՊ օղակի բժիշկները և ոլորտի այլ մասնագետներ։
Ինչպես և նախատեսված էր դասընթացի ժամանակ ներկայացվեցին «Մարմնի և հոգեկանի փոխհարաբերությունը՝ սոմատոփսիխիկ և փսիխոսոմատիկ խանգարումները», «Փսիխոսոմատիկ խանգարումների դասակարգումները, կոնցեպցիաները», «Անձնային առանձնահատկությունները և ներանձնային կոնֆլիկտները հոգեմարմնական խանգարումների դեպքում», «Առաջնային օղակում կիրառելի հոգեմարմնական խանգարումների հոգեբանական ախտորոշման սկզբունքներն և մեթոդները, հոգեթերապիայի հիմնական ուղղություններն ու տեխնիկաները», «Սթրեսը որպես հոգեմարմնական խանգարումների հիմնական պատճառ: Սթրեսի կառավարում» ընդհանրացված թեմաներ և խոսնակներ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Սուքիասյան, հ․գ․թ․ դոցենտ Նարինե Խաչատրյան, հ․գ․թ․, դոցենը Լիլիթ Բաղդասարյան և հ․գ․թ․ Արմեն Սողոյան։
ԱԱՊ բժիշկները բարձր գնահատեցին ներկայացածը, դասախոսությունները և ցանկություն հայտնեցին, որ նման դասընթացները լինեն շարունակական։
Հոգեմարմնական խանգարումները այսօր իրավմամբ կարող ենք համարել առողջապահության առաջնահերթություններից մեկը և այդ ուղղությամբ չափազանց շատ անելիք կա։
Հաջորդ դասընթացները կիրականացվեն Սյունիքում և Տավուշում։
Դասընթացի կազմակերպիչները՝ “Ամբրա” հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ, Հայկական հոգեբուժական ասոցիացիա և Հայկական բժշկական ասոցիացիա, շնորհակալություն են հայտնում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը աջակցության և Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան կազմակերպությանը հովանավորության համար։

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика