Կապանի և Քաջարանի ԱԱՊ օղակի բժիշկներն այսուհետ ավելի արդյունավետ կարող են ախտորոշել և բուժել փսիխոսոմատիկ խանգարումները

Կապանիև Քաջարանի ԱԱՊ օղակի բժիշկներն այսուհետ ավելի արդյունավետ կարող են ախտորոշել և բուժել փսիխոսոմատիկ խանգարումները, ըստ անհրաժեշտության ներգրավելով նաև հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին։
Սթրեսներով գերհագեցած մեր ժամանակներում բավական աճել են հոգեմարմնական մեխանիզմներով զարգացող հիվանդությունները, և այսօրվա հրատապ խնդիրներից է դրանց վաղ հայտնաբերումն ու համապատասխան բուժումը, ինչպես նաև հնարավորինս կանխարգելումը։
Այս խնդիրների լուծման բանալինեը տրվեցին Կապանի և Քաջարանի ԱԱՊ օղակի բժիշկներն մարտի 19-21 կայացած “Փսիխոսոմատիկայի (հոգեմարմնական բժշկության) հիմունքները” ՀՀ ԱՆ կողմից կրեդիտավորված եռօրյա դասընթացի ժամանակ։ Կազմաներպիրչներ՝ Հայկական հոգեբուժական ասոցիացիա, “Ամբրա” հոգեկան բարեկեցության կենտրոնը և Հայկական բժշկական ասոցիացիա, տեղական գործընկեր՝ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Կապանի մասնաճյուղ, հովանավոր՝ Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան։
Մասնակիցները ծանոթացան նաև որոշակի մեթոդների, որոնք կօգնեն նրանց կառավարելու սեփական սթրեսները, պահպանելու նաև սեփական առողջությունը և աշխատանքի արդյունավետությունը գերլարված այս ժամանակաշրջանում։

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика