“ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔԸ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՆ Է”`սուիցիդոլոգ պրոֆեսոր Կամո Վարդանյանի ուղերձը հոգեբաններին և լրագրողներին սեպտեմբերի 10-ի սուիցիդների կանխարգելման միջազգային օրվան նվիրված “Սուիցիդներ` անցյալը, ներկան, ապագան” դասախոսության ընթացքում:
Դասախոսությանը ներկա էին հոգեբանները, մանկավարժները և լրագրողները: Քննարկվեցին սուիցիդների աճի պատճառները, կանխարգելման ուղիները, հոգեբանական օգնության հնարավոր մոտեցումները:
“Անտիսուիցիդ” սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների կենտրոնի հետ համատեղ նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնցից են դասընթացներ մասնագետների համար սուիցիդների կանխարգելմանը ուղղված: