ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՈԳԵԲԱՆ ԼԻԼԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ

2015թ. նոյեմբերի  20-ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը հուրընկալեց “Միր” հեռուստաընկերության լրագրողներին: Կենտրոնի կլինիկական հոգեբան Լիլիթ Բաղդասարյանի հետ իրենց հարցազրույցի թեման էր ՝ “Մանր մոտորիկայի զարգացման նշանակությունը մանկական և չափահաս տարիքում”: Մասնագետը ներկայացրեց կապը մանր մոտորիկայի զարգացման և գլխուղեղի, հատկապես խոսքի՝ Բրոկի և Վերնիկեյի կենտրոնների զարգացման միջև մանկական տարիքում: Չափահաս տարիքի համար շեշտվեց մանր մոտորիկայի ակտիվ գործաածության կարևորությունը մտավոր գործունեության ակտիվության պահպանման նպատակով: Խոսվեց նաև նրա մասին, որ վաղ մանկական և նախադպրոցական տարիքում ինքնին կիրառական գործունեության բոլոր տեսակները՝ հասարակ գործողություններ առարկաների հետ, ապլիկացիա, նկարչություն, ավելի ուշ տարիքում կվիլինգ, օրիգամի ներդաշնակ կերպով ներգրավված են երեխայի խաղային գործունեույան մեջ: Իսկ չափահաս տարիքում կարևորվում է ցանկացած, այդ թվում կիրառական կերպարվեստի մեջ ներգրավման մոտիվացիան: Աշխատանքային գործունեությունը ունենում է հոգեթերապևտիկ ազդեցություն մոտիվացված լինելու պարագայում:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика