Հոգեկան առողջություն․ ինչու է համաճարակը խթանում հոգեբանության մասնագիտության շրջանավարտների պահանջարկը

 

Հոգեկան առողջության հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխությունը մեծացրել է հոգեբանություն ուսումնասիրելու նկատմամբ հետաքրքրությունը

Էբբի Յանգ-Փաուել

Վերջերս բարեգործական կազմակերպությունները զգուշացրել էին, որ Մեծ Բրիտանիան Covid-19-ի արդյունքում կանգնած է հոգեկան առողջության ճգնաժամի առաջ։ Ըստ Հոգեկան առողջության կենտրոնի, սա նշանակում է, որ հաջորդ տարիներին միայն Անգլիայում ավելի քան 10 միլիոն մարդ Covid-19-ի արդյունքում հոգեկան առողջության աջակցության կարիք կունենա։

Բիրմինգհեմի համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Էդ Վիլդինգն ասում է․

— Որպես համաճարակի արդյունք մենք մարտահրավերների ընդլայնված շարք կտեսնենք, որը մեծ նշանակություն կունենա համապատասխան որակավորում ունեցող անձանց համար։

Հոգեկան առողջության հանդեպ վերաբերմունքի փոփոխության շնորհիվ հոգեբանության մասնագիտության շրջանավարտները մեծ պահանջարկ ունեին նույնիսկ համաճարակից առաջ։

Բիրմինգհեմի համալսարանի կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ծրագրերի տնօրեն Ջերալդին Ֆլետչերն ասում է․

—           Մարդիկ շատ ավելի լավատեղյակ են հոգեկան առողջության մասին, իսկ ինչ է սա նշանակում։ Խարանը նվազում է, և մարդիկ ցանկանում են խոսել հոգեկան առողջության մասին:

Կտրուկ աճել է այն մարդկանց թիվը, ովքեր հոգեկան առողջության խնդիրների համար օգնության կարիք են զգում. Առողջապահության ազգային ծառառությունների հոգեբանական թերապիաների ծրագրերին 2018-2019 թթ-ի ուղեգրումները կազմել են 1,6 մլն.՝ ի տարբերություն 2014-2015 թթ-ի 1,2 մլն.-ի:

Ուիլդինգն ասում է, որ այս ամենի հետ միասին նա տեսնում է, որ աճել է այն ուսանողների թիվը, ովքեր ցանկանում են սովորել հոգեբանության ասպիրանտուրայում: «Հետաքրքրությունը միանշանակ աճել է», — ասում է նա՝ ավելացնելով, որ ավելի դյուրին է դարձել ուսման համար ֆինանսավորում ստանալը: Նյուքեսլի համալսարանում Կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ասպիրանտ Սեմիա Մալիկն ասում է, որ հասարակական ընկալման այս փոփոխւթյունը առարկան դարձրել է ավելի հասանելի շատ տարբեր կրթություն ունեցող մարդկանց համար: Շատ մարդիկ են հարցնում, թե ինչպես կարող են մասնակցել դասընթացներին»:

Բայց սովորել հոգեբանության հետբուհական աստիճանի համար հեշտ չէ, բայց միևնույն ժամանակ օգտակար է: «Երր սովորում ես հոգեբանության հետբուհական աստիճանի համար, պետք է սովորելու առումով ինքնուրույն լինես, քեզ չպետք է կերակրեն»,- ասում է Շեֆիլդի համալսարանի դասախոս և գրանցված հոգեթերապևտ Ջիլլի Գիբսոն-Միլլերը:

Նյուքեսլ համալսարանի կլինիկական հոգեբանության ուսանող Մմա Ֆելիսիա Յիբոն համակարծիք է, բայց ասում է, որ արժի դրա համար քրտնաջան աշխատել: «Շատ բարդ է, բայց միաժամանակ հետաքրքիր: Միանշանակ միջանձնային հմտություններ ունենալու կարիք կա, որպեսզի կարողանաս խոսել մարդկանց հետ և օգնել նրանց դժվար պահերին», — ասում է նա:

 

 

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика