Հոգեսոցիալական Կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը մասնակցեց CARe Europe հոգեկան առողջության կազմակերպությունների միջազգային ցանցի եվրոպական երկրների ամենամյա ժողովին որպես Հայաստանի ներկայացուցիչ

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, Ռեքավերի քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը 2016 թվականի օգոստոսի 16-18 Բուդապեշտում կայացած CARe Europe հոգեկան առողջության կազմակերպությունների միջազգային ցանցի հանդիպմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության ոլորտի արդի վիճակը և զարգացման ուղիները: Սկսած 2012 թվականից Հայաստանը ներգրավված է այդ ցանցում, ինչը հնարավորություն է տալիս մեր երկրի ներկայացուցիչներին մասնակցել CARe մեթոդոլոգիայի շրջանակներում կազմակերպվող դասընթացներին և վերապատրաստումներին: Լիլիթ Բաղդասարյանը որպես CARe Europe կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ թրեյներների թրեյնինգգային ծրագրի սեմինարի ընթացքում ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից ընդունված Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարության և գործողությունների պլանի իրականացմանշրջանակներում 2015-2016 թվականին կատարած բարեփոխումներն ու ձեռքբերումները:

Երկրների ներկայացուցիչների մոտ առանձնահատուկ ուշադրություն և հետաքրքրություն առաջացրեց  Հայաստանում գործող ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ /RECOVERY COLLEGE/ մասին տեղեկատվությունը

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика